
Երիտասարդը ձերբակալվել է բնակարանային գողության համար

Սեպտեմբերի 20-ին Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցի մի տնից գողություն է կատարվել: Պարզվել է, որ օգտվելով տանտիրոջ՝ երկրից բացակայելու հանգամանքից, տարբեր օրերի տնից գողացել են կենցաղային իրեր։
Շիրակի մարզի քրեական ոստիկանների և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունները կատարել է Գյումրիի բնակիչ 31-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն։
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: