Հայր Անտոն Վարդապետ Թոթոնջյանի պաշտպան՝ փաստաբան Սիրուշ Աղվանյանը, aravot.am-ի հետ զրույցում չի հերքում տեղեկությունը, որ իր պաշտպանյալ վարդապետը անցած տարի Նորք Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցախմբին ֆինանսավորել է:
Նոյեմբերի 9-ին, ժամը 16.03-ին փրկարարները հայտնաբերել են 1992 թ. ծնված Ա. Ա.-ի դին:
ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում ակումբի տնօրենին դանակահարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվել Աբովյան քաղաքի 24-ամյա բնակչի նկատմամբ։
«Եթե Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրոպայի անդամ, ապա պարտադիր պետք է ուշադրություն դարձնի նաեւ ճանապարհային ենթակառուցվածքին»,-ասաց դեսպանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ:
Նոյեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնում, ինչպես նաև՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններում:
«Անձնական վնասների համար նույնպես պահպանելով մեկ տուժողի համար 3 մլն 300 հազար դրամ սահմանաչափը՝ բոլոր տուժողների համար գումարը մեկ պատահարի գծով 10 մլն-ից բարձրացվել է մինչև 33 մլն դրամ: Սա նույնպես առայսօր ձևավորված վիճակագրությամբ ամբողջապես ծածկվող չափ է»:
Ուսումնասիրությունների շրջանակներում գրություններ են ուղարկվել ՀՀ վերահսկիչ պալատ ու ՀՀ կրթության և գիտության նախարարություն, պահանջվել համապատասխան փաստաթղթեր և տեղեկատվություն:
Նոյեմբերի 9-ին, ժամը 10.06-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին կողաշրջվել է «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը :
Արմավիրի մարզում արտառոց դեպք է գրանցվել. 12-ամյա աղջկա մայրը, ով երկար տարիներ արտերկրում է գտնվել, օրեր առաջ հայտնվել է ու աևանգել աղջկան:
Այս տարվա հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած բախումների հիմնական դերակատարներ համարվող «խոշոր ձկները» հայտնվել են ուռկանում: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը հարցաքննության է հրավիրվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այնտեղ նա ցուցմունքներ է տվել՝ հայտնելով, թե ինչու էր հայտնվել Սարի թաղում եւ ինչ էր անում:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1975 թ. ծնված Գարեգին Բ.-ն:
Պատգամավորը, դիզելային վառելիքի էժանացումը կապելով վարչապետի նոր տնտեսական մտածողության և բաց հորդորների հետ, չբացառեց նաև սպառման ծավալների նվազման հետևանքով գների իջեցումը: «Վերցնենք, օրինակ, գյուղացիական տնտեսությունները` որպես դիզվառելիքի հիմնական սպառող, եթե նրանց մոտ իրացման խնդիրներ լինեն, ապա դա կարող է հանգեցնել սպառման ծավալների նվազեցման, հետևաբար դրա պատճառով գները կարող են իջնել, որպեսզի սպառման ծավալներն ապահովվեն»,- ներկայացրեց տնտեսագետը:
Նա հայտարարագրել է միայն 20 հազար դոլար, 11 հազար եվրո եւ 7 միլիոն դրամ: Այս տարվա հունվարի մեկից մինչեւ ԱԱԽՔ նշանակվելը նա ՊՆ-ից ստացել է 8 միլիոն 671 հազար դրամ աշխատավարձ: Որպես այլ եկամուտ հայտարարագրում նա նշել է, որ ստացել է 2.7 միլիոն դրամ միանվագ վճար, իսկ թե ինչի համար է եղել այդ վճարը եւ ով է եղել վճարողը մնում է անհայտ:
Միհրան Մովսիսյանը եւ մեր մյուս հայրենակիցները, սակայն, պնդում են, որ հյուր են գնացել իրենց թբիլիսցի ընկերոջը, որը նախկին զինվորական է, գիշերել են այնտեղ։ Հաջորդ օրը տուն են ներխուժել հատուկ ծառայությունների աշխատակիցները եւ ձերբակալել նրանց։ «Հայրս ընկերների հետ գնացել է հյուր իր վրացի ընկերոջ տուն։ Մի օր մնացել են, առավոտյան, սուրճ խմելու ժամանակ, մտել են ներս։ Տանտերը, նա էլ է կալանավորված, սպասում էր, որ մարդ պիտի գար մոտը, դրանք եկան, հետեւից «աշխատողները» մտան ներս»:
«Դերասան, հասարակական գործիչ Աշոտ Ադամյանը տեղափոխվել է ԱՄՆ՝ Լոս Անջելես և ներկայումս իր զործունեությունը ծավալում է այնտեղ։ Դերասանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց որ ԱՄՆ-ում լուրջ գործերով է զբաղված, գործեր, որոնք երկար ժամանակ Հայաստանում չի կարողացել ոչ մի կեիպ առաջ տանել, իսկ ԱՄՆ-ում դրա հնարավորությունը կա»:
Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ առաջին անհրաժեշտության սննդատեսակները՝ իշխան ձկնատեսակը, ձուն, շաքարավազը, մսամթերքը, այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, թանկացել են 0.6 տոկոսով:
«ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փորձում է հետ չմնալ մյուս օլիգարխ պաշտոնյաներից շքեղ առանձնատների մասով: Աջափնյակ վարչական շրջանում ապրող մեր աղբյուրը պատմեց, որ «Սասուն» ռեստորանի հարեւանությամբ մաեստրոն տեւական ժամանակ է՝ շքեղ առանձնատուն է կառուցում՝ երկհարկանի, սյուներով»:
Աշխատակազմի ղեկավարի տեղակալի ԺՊ է նշանակվել Համլետ Լյուդվիգի Գրիգորյանը, արարողակարգի վարչության պետի ԺՊ՝ Հովհաննես Սոկրատի Կարապետյանը, աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին պետի ԺՊ` Սուրիկ Անուշավանի Պարսամյանը եւ այլն:
«Հայկական Ժամանակ» թերթին հայտնի է դարձել, որ անցած տարի մեծ հնչեղությամբ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցախմբին ֆինանսավորել է հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Օհանովի փող.1-ից-12, 14, 16, 18, 20, 24, Շերամի փող. 47, 49, 51, 53, 55 համարների ջրամատակարարումը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 10-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Տորթն իր նկարներով եմ արել, ուզած նվերը՝ մեքենան, գնել, բայց Գևս ներկա չէ:
«Միլիցիայի հատուկ նշանակության» և «Փառապանծ մարտիկներ» ջոկատների հրամանատարական խորհրդի հայտարարությունը:
Հայաստանի Հանրապետության Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված են անձնագրային գործողությունների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերը։
Որ ուղղությամբ են 2012-2015 թվականներին ամենից շատ մեկնել ՀՀ քաղաքացիները և ինչ պատճառներով
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայիք մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Եղվարդ քաղաքի բնակչի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։
Շիրակի մարզի մոտ 80 համայնք աշնանացան ցորենի սերմացուի պարտքեր ունի:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է վերջին շրջանում արձանագրված մայրական մահվան առավել հասարակական հնչեղություն ստացած դեպքերի` երեք ծննդկանի՝ Մերի Մարգարյանի, Տաթևիկ Գասպարյանի և Նաիրա Աբգարյանի հարազատներին։ Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները հանդիպմանը չեն մասնակցել։