
Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի տարածքի՝ իր վերահսկողության տակ վերցված մասի մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ տարվա սկզբից ի վեր ռազմական գործողությունների գոտում վերահսկողության տակ է վերցրել 4714 քառակուսի կիլոմետր տարածք, հաղորդում է RBK-ն։
Դոնեցկում՝ ավելի քան 3308 քառակուսի կիլոմետր, Լուգանսկում՝ ավելի քան 205 քառակուսի կիլոմետր, Խարկովի մարզում՝ ավելի քան 542 քառակուսի կիլոմետր, Զապորոժիեի մարզում՝ ավելի քան 261 քառակուսի կիլոմետր, Սումիի մարզում՝ 223 քառակուսի կիլոմետր, Դնեպրոպետրովսկի մարզում՝ ավելի քան 175 քառակուսի կիլոմետր։
Նախարարության տվյալներով՝ ռուսական զորքերը տարվա սկզբից ամրապնդել են իրենց դիրքերը 205 բնակավայրերում, այդ թվում՝ Կուրախովոյում, Վելիկա Նովոսիլկայում, Չասով Յարում և այլն։
Սեպտեմբերի 25-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զորքերն ավարտում են Դոնեցկի Կիրովսկ քաղաքի գրավումը, որը գտնվում է Դոնեցկից 115 կիլոմետր հեռավորության վրա։