Բաժիններ՝

Ելենա Զելենսկայան հանդիպել է Մելանյա Թրամփի հետ․ քննարկվել է ուկրաինացի երեխաների պաշտպանության հարցը

Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան հանդիպել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ։ Զելենսկայան ասել է, որ քննարկման հիմնական թեման ուկրաինացի երեխաների պաշտպանությունն է եղել։

Զելենսկայի խոսքով՝ ինքը և Մելանյա Թրամփը քննարկել են ընդհանուր արժեքներ, առաջին հերթին՝ երեխաների և նրանց մանկության պաշտպանությունը։

«Ես շնորհակալություն եմ հայտնել տիկին Մելանիային Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար, հատկապես այն երեխաների նկատմամբ ուշադրության համար, ովքեր զոհ են դարձել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ դաժան պատերազմի ընթացքում։ Մասնավորապես՝ Պուտինին ուղղված երեխաների համար խաղաղության կոչ անող նամակի համար», – նշել է Ուկրաինայի առաջին տիկինը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս