Ճապոնական հայտնի ուտեստը կարող է մեծացնել տղամարդկանց մոտ վաղաժամ մահվան ռիսկը

Ռամենի՝ լապշայի և արգանակի հիմքով ճապոնական ուտեստի հաճախակի օգտագործումը մեծացնում է տղամարդկանց մոտ վաղաժամ մահվան ռիսկը: Այս մասին տեղեկանում ենք Յոնեզավայի սննդային գիտությունների համալսարանի (Ճապոնիա) գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրությունից: Արդյունքները հրապարակվել են «Journal of Nutrition, Health and Aging» (JNHA) ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է 40 տարեկանից բարձր ավելի քան 6700 մարդ։ Մասնակիցները բաժանվել են խմբերի՝ կախված նրանից, թե որքան հաճախ են նրանք ռամեն ուտում՝ ամսական մեկ անգամից պակաս, թե շաբաթական երեք կամ ավելի անգամ։

Վերլուծությունը ցույց է տվել, որ ռամենի սիրահարները ավելի հակված են ավելորդ քաշ ունենալու, ծխելու, ալկոհոլ օգտագործելու և առողջական խնդիրների, ինչպիսիք են շաքարախտը և հիպերտոնիան:

Գիտնականները նշել են, որ արգանակը պարունակում է աղի և ճարպի բարձր կոնցենտրացիա։ Սննդակարգում այս նյութերի չափազանց մեծ քանակը բարձրացնում է արյան ճնշումը և նպաստում քաշի ավելացմանը՝ մեծացնելով սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունը։

Հեղինակները շեշտել են, որ ուսումնասիրությունը դիտողական է և լիովին չի ապացուցում ուղղակի պատճառահետևանքային կապը: Այնուամենայնիվ, արդյունքները ենթադրում են, որ ռամենի կանոնավոր օգտագործումը կարող է առողջության ռիսկի գործոն լինել, հատկապես միջին տարիքի տղամարդկանց մոտ:

Տեսանյութեր

Լրահոս