«Մենք 15-20 տարի մի քաղաքականություն տարել ենք աստիճանաբար, եկել-հասել ենք մի հանգրվանի, որտեղ պետք է հաջորդ քայլը կատարենք, փորձենք քննիչի ու նախաքննական մարմնի ինքնուրույնությունը, անկախությունն ապահովենք, մենք հիմա այսպես մի թեթև հարվածով մի լուրջ քար ենք գլորում այդ անիվի տակ։ Ինչի՞ համար»,- հայտարարեց Գ. Ջհանգիրյանը։
Տիգրան Ուրիխանյանի հարցը՝ մանկահասակ երեխաների հիվանդացության ահագնացող մակարդակի վերաբերյալ:
Բոլորին է հայտնի Ձեր կողմից ծավալվող բարեգործական նախաձեռնությունները հանուն Հայաստանի և Արցախի բարօրության, ինչի մասին են վկայում Ձեզ շնորհված «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը և բազմաթիվ պարգևները՝ ազգային շահերի պաշտպանման գործում նշանակալի ավանդի ներդրման, հանուն հայության բազմամյա և արգասաբեր գործունեության, Հայաստանի Հանրապետության զարգացմանը և առաջընթացին նվիրված գործունեության և մեծ վաստակի համար։
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ի երեկոյան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի առիթով կազմակերպված գալա ընթրիքին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով և շնորհավորական խոսք հղել ՀԲԸՄ անդամներին և միջոցառման բոլոր մասնակիցներին:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 11.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցում` «Կայզեր» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գտնվում է երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 3.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1996 թ. ծնված Անժելա Հ.-ն, 1971 թ. ծնված Արմինե Ա.-ն, 1969 թ. ծնված Գրիգոր Շ.-ն, 1993 թ. ծնված Կարապետ Շ.-ն և 2003 թ. ծնված Գևորգ Շ.-ն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Վայքի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է ձյուն:
Բոլորս հիշում ենք Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահներին չփոխանցելը, պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օրինական գործունեության խոչընդոտումը և այլն: Սակայն, շարունակական ու միաժամանակ մասսայական խախտման վառ օրինակ է Զվարթնոց օդակայանում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից ՀՀ ԱԱԾ սահմանապահների փոխարեն անցագրային գործառույթների իրականացումը, որը որևէ կերպ չի բխում 1992 թվականի պայմանագրից, ոչ էլ այլ իրավական ակտից:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին իրականացվող ձնահոսքի հետևանքների վերացման աշխատանքները, եղանակային պայմաններից ելնելով, նախատեսվում է վերսկսել դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ից:
Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել Հ.-ի տնից ոսկյա զարդեր գողանալու և 3.000.000 դրամի վնաս պատճառելու մասին, իսկ նոյեմբերի 29-ին նշված գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էր 1985 թ. ծնված Գագիկ Կ.-ն:
Երեկ երեկոյան ՌԴ Յուգրա շրջանում, Տյումեն-Խանտի-Մանսիյսկ ավտոմայրուղու վրա միմյանց են բախվել ավտոբուսը, բեռնատարը և 2 մարդատար ավտոմեքենաներ։ Ինչպես հաղորդում է Tass-ը, զոհվել է 12 մարդ, որոնցից 11-ը երեխաներ են։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում բուք է:
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ին, 6-ի գիշերը շրջանների մեծ մասում, դեկտեմբերի 6-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն:
Կապ է հաստատվել Հվ. Օսեթիայի ՃԿԿ ՕՀ կապիտանի հետ, ով տեղեկացրեց, որ անցակետում կուտակվել է 558 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 120 մարդատար ավտոմեքենա, 13 միկրոավտոբուս, 5 ավտոբուս, 420 բեռնատար:
Հարցերից առաջինը հետևյալն էր՝ ինչպե՞ս եք վերաբերվում դոլարային միլիոնատեր պաշտոնյաների առկայությանը
Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բքի և վատ տեսանելիության պատճառով: Արթիկի ճանապարհներին ևս բուք է:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.03-ին կապ է հաստատվել Վրաստանի հանրապետության ՃՇՇ ՕՀ-ի հետ, ով հաղորդեց, որ Լարսի ճանապարհը փակ է, առկա է ձնահյուսի վտանգ:
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում՝ ՃՈ անշարժ պահակակետի (Փարաքարի «գայի պոստ»-ի) մոտ, 45-ամյա Ռուբեն Ափինյանը իր վարած Nissan March մակնիշի 91 RT 999 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Տիգրան Խաչատրյանին։
Դեկտեմբերի 4-ին, ժամը 02.26-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Որոտան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 02.49-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի մեծ խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Գնումնե՞ր։ Ես իրոք չեմ կարողանում հիշել, թե ինչ է դա։ Մեզ համար դա վերածվել է օգտագործման համար անհրաժեշտ իրերի ընտրության։ Զվարճալի է, բայց երբեմն ես ուզում եմ, որ դա իմ փոխարեն անի ալգորիթմը։
Դեկտեմբերի 3-ին, ժամը 21.22-ին ահազանգ է ստացվել, որ վրաերթ է տեղի ունեցել Երևանի Եղվարդի խճուղում՝ «Սոչի Պլազա» հյուրանոցի մոտակայքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանները հետապնդեցին և բռնեցին պայուսակը ձեռքին փախչող կողոպտչին:
Կեղծ արտադրություն և ապօրինի ձեռնարկատիրություն՝ Ջերմուկում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել նաև հիշյալ քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Խ.-ին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
2016 թվականի դեկտեմբերի 03-ին` ժամը 08:25-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժին հեռախոսազանգ է ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Թեղուտ գյուղի մոտ մեքենա է այրվում և ներսում մարդ կա:
Այժմ իջեցման միտումով վերանայում են սոցիալական փաթեթի շրջանակում իրականացվող բժշկական ծառայությունների գները՝ դրանք ևս մոտեցնելով շուկայական արժեքին։ Գործող մեկ այլ՝ նախարարության և նախարարության համակարգում ընդգրկված հիմնարկների և կազմակերպությունների գործունեության օպտիմալացման, կազմակերպական ու կառուցվածքային բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքի արդյունքում վերանայվել են նախարարության ուղղակի կառավարման ներքո գտնվող 30 կազմակերպությունների և բուն նախարարության կառուցվածքը և հաստիքները։
«Վարորդի ընկեր» հ/կ նախագահ Տիգրան Քեյանը 168.am-ի հետ զրույցում այդ արգելափակոցները «վարորդների ծուղակ» անվանեց: