Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ին, 6-ի գիշերը շրջանների մեծ մասում, դեկտեմբերի 6-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վրկ արագությամբ: Դեկտեմբերի 5-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝  20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 5-6-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 6-ի ցերեկը, դեկտեմբերի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ դեկտեմբերի 5-ին, 6-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս