
Երեք միլիոնի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվեց

Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել Հ.-ի տնից ոսկյա զարդեր գողանալու և 3.000.000 դրամի վնաս պատճառելու մասին, իսկ նոյեմբերի 29-ին նշված գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էր 1985 թ. ծնված Գագիկ Կ.-ն:
Դեկտեմբերի 2-ին Գագիկ Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նա կալանավորվել է: