
Ողբերգական վրաերթ Երևանում. Փարաքարի «գայի պոստի» մոտ 45-ամյա վարորդը խմած վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում՝ ՃՈ անշարժ պահակակետի (Փարաքարի «գայի պոստ»-ի) մոտ, 45-ամյա Ռուբեն Ափինյանը իր վարած Nissan March մակնիշի 91 RT 999 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Տիգրան Խաչատրյանին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։