
Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 02.49-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի մեծ խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Ապարան-Արայի ավտոճանապարհի 15-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «Volksvagen Vento» մակնիշի 35 OD 024 (վարորդ՝ Տ. Կ., 2 ուղևոր), իսկ Ապարան-Արայի 22-րդ կմ-ից՝ «Mercedes E» մակնիշի 34 LL 009 պետհամարանիշներով (վարորդ՝ Ս. Ա., 2 ուղևոր) ավտոմեքենաները: