Ողբերգական ավտովթար ՌԴ-ում. զոհվել է 11 երեխա

Երեկ երեկոյան ՌԴ Յուգրա շրջանում, Տյումեն-Խանտի-Մանսիյսկ ավտոմայրուղու վրա միմյանց են բախվել ավտոբուսը, բեռնատարը և 2 մարդատար ավտոմեքենաներ։ Ինչպես հաղորդում է Tass-ը, զոհվել է 12 մարդ, որոնցից 11-ը երեխաներ են։ Ավտոբուսը Խանտի-Մանսիյսկից ակրոբատիկայի մանկական մարզական թիմին մրցումներից հետո տեղափոխում էր Նեֆտեյուգանսկ։ Ավտոբուսում եղել է 32 մարդ, որից 29-ը՝ երեխաներ։

24 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից 12-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Հոսպիտալացվածներից 11-ը ենթարկվել են վիրահատության։

Տեսանյութեր

Լրահոս