
«Կայզեր» սուպերմարկետի մոտ քաղաքացին վրաերթ է ենթարկվել

Դեկտեմբերի 5-ին, ժամը 11.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցում` «Կայզեր» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գտնվում է երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան (դեպքի վայրից բացակայում է) վրաերթի է ենթարկել 1990 թ. ծնված Ա.Ն.-ին:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և քաղաքացուն ցուցաբերել առաջին օգնություն:
Ա. Ն.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: