Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վերջերս, ամփոփելով 2016 թվականը, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ 2016 թվականին Հայաստանը լքել է 60 հազար քաղաքացի, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: «Շուրջ 60 հազար մարդ լքել է Հայաստանը: Սա 2016-ի մեծագույն կորուստն էր»,- ասել է պատգամավորը:
Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանը: Աշխատանքային խմբին հանձնարարվել է ապահովել դիտորդական առաքելություն իրականացնող և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը և աշխատանքի հրապարակայնությունը:
Փաստաբան Գիվի Հովհաննիսյանն առաջարկեց Վահան Շիրխանյանի մասն անջատել, մյուս ամբաստանյալների մասով նիստն անցկացնել: Փաստաբան Ինեսսա Պետրոսյանն առաջարկեց մեկ ժամով ընդմիջել դատական նիստը, Վահան Շիրխանյանին պատգարակով ներկայացնել դատարան: Դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 27-ը:
ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը 2016թ. մոտ 100 այցելություն է իրականացրել ՀՀ քրեակատարողական հիմնարկներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց դիտորդ, իրավաբան Ռոբերտ Ռևազյանը։ Նրա խոսքով՝ ամենաշատ այցելությունները սովորաբար լինում են «Նուբարաշեն» ՔԿՀ` կապված դրա առանձնահատկությունների հետ։
Հունվարի 21-ին, 23-ի ցերեկը և 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ճանապարհային ոստիկանությունն ընդամենը համապատասխան տեղեկատվություն է տրամադրում պետական լիազոր, ինչպես նաև պատկան մարմիններին:
Տիկին Բախշյանը մեր հարգելի կուսակցական ընկերն է եղել, իհարկե, առանցքային դեմք է եղել, բայց իր՝ կուսակցությունից դուրս գալու պատճառները, որ ինքը նշում է, ես դրա հետ համաձայն չեմ, եթե ինքը հետագայում կցանկանա իրական պատճառներն ասի, թող ասի, ես խնդիր չեմ տեսնում։
«Ինչ հավանական կոնֆիգուրացիաներ կան, գործընկերների հետ ինչ ենք խոսել, մեր վարչականների կարծիքն ենք լսել՝ կապված իրենց մոտեցումների հետ, թե ինչպես են պատկերացնում։ Որոշման կայացման խնդիր դրված չի եղել»։
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հունվարի 19-ին հրաման է ստորագրել ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Արթուր Պողոսյանին աշխատանքից ազատելու մասին։
Հունվարի 20-ին, ժամը 12.25-ին ահազանգ է ստացվել, որ Մ-10 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Մարտունի հատվածի 33-34-րդ կմ-երին տեղի է ունեցել քարաթափում, ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ զեկույցի՝ 2016թ․ ընթացքում Արարատի մարզի տարածքում գրանցվել է 676 արտակարգ դեպք (2015թ․՝ 810), որոնց հետևանքով զոհվել է 19 (2015թ․՝ 16), մարմնական վնասվածքներ ստացել 345 մարդ (2015թ․՝ 403):
Մենք փորձեցինք Կապան բկ-ի տնօրենից պարզ բանում ստանալ վերոհիշյալի վերաբերյալ, բայց մեզ ԲԿ-ից և ոչ մեկի հետ կապվել չհաջողվեց: Իսկ Սյունիքի մարզպետի մամլո խոսնակ Վազգեն Սաղաթելյանը նշեց, որ բկ-ն երեկվանից նոր տնօրենի պաշտոնակատար ունի և չի կարող պատասխանել իրենից առաջ կատարված դեպքերին վերաբերող հարցերին։
Ոստիկանության Արմավիրի անձնագրային բաժանմունքի և Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 19-ին, ժամը 11.30-ին, Արմավիրի բաժին է կամավոր ներկայացել 1972 թ. ծնված Շահեն Հ.-ն:
Հունվարի 20-ին, ժամը 10.00-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Ճամբարակ հատվածի 21-րդ կմ-ին՝ «Կարմիր կամուրջ» կոչվող տարածքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեք մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքի կացարանային և սոցիալական պայմանները պարզապես սարսափելի էին:
Վարորդ Գ. Մ.-ը հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից և մոտեցրել ավտոքարշակին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 20-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հունվարի 20-ին, ժամը 05.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասում այրվում է սուրճի ապարատ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Վ. Դ.-ին և ուղևոր՝ 1995 թ. ծնված Գ. Թ.-ին, ովքեր հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մինչև ժամը 02.01-ը իրականացրել հերթապահություն մինչ ՃՈ աշխատակիցների ժամանելը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար փակ է:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 20-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Աթոյան, Մուրացանի, Սասունցի Դավթի, Լորիս Մելիքովի (Նեկրասովի), Բելինսկու, Սուվորովի, Նոր Արեշի 2-րդ, 4-րդ, 8-րդ, 15-րդ փողոցների, Էրեբունի փող. 1, 3, 5, 7, 9, 11 համարների ջրամատակարարումը:
2017 թվականին Հայաստանը կլինի ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած ուղղությունների առաջին տասնյակում: Skyscanner զբոսաշրջային ծառայության կանխատեսումներ է իրականացրել և կազմել է ռուս զբոսաշրջիկների ուղևորությունների համար նախընտրելի երկրների թոփ-15 ցուցակն առաջիկա 12 ամիսների կտրվածքով:
Սպանության փորձ կատարելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Գառնի գյուղում:
Խարդախությունները ոստիկանությունում խոստովանեց:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Եվրոպական Միության Արևելյան գործընկերության շրջանակում ԵՄ Անվտանգության և պաշտպանական քոլեջի, ԵՄ արտաքին գործերի ծառայության և Ավստրիայի հովանավորության ներքո հունվարի 18-ից 19-ը Երևանում տեղի է ունեցել ԵՄ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության ոլորտի դասընթացների (ԵՄ ՀԱՊՔ)՝ արևելյան գործընկեր պետությունների տարբեր գերատեսչություններ ներկայացնող շրջանավարտների համար նախատեսված ԵՄ ՀԱՊՔ երկրորդ բարձրաստիճան համաժողովը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 19-ին, ժամը 19.45-ին ահազանգ է ստացել, որ ՎանաձորԴիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ավտոմեքենայի ներսում արգելափակված տուժած կա, և անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Տիկին Արմիկը մուտքի փայտյա դուռը ներսից շորերով փակել է, համարյա` փաթաթել, մի կերպ փակել անցքերն ու փորձել պաշտպանվել ձմռան ցրտից ու քամուց: Նախկինում ավտոտնակ, այսօր արդեն բնակելի տնակ. Մուսայելյանի 113/067 հասցեում 56-ամյա կինն ապրում է արդեն 13 տարի:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Ռուսաստանի հետ առանց վիզային ռեժիմի վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկին, ըստ որի՝ ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է քրեական գործով դատավորին կաշառք տալու պատրվակով` խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից: