Հունվարի 21-ին, ժամը 1.15-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 10 հասցեում տուն է այրվում:
Հունվարի 20-ին, ժամը 11.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Նարինե Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հորդորում է զերծ մնալ ալբանական կոդով սկսվող հեռախոսազանգերին պատասխանելուց: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այդ հեռախոսահամարներով հիմնականում զանգում են ու չեն խոսում:
Հունվարի 20-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Բաղրամյան պողոտայի թիվ 26 հասցեի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին:
Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ է ստացվել, որ «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում տղամարդու դի կա։
Հունվարի 20-ին, ժամը 18.35, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2 կանայք:
Ապրիլյան պատերազմի ժամանակ Մատաղիսում զոհված զինծառայող Գոռ Կիրակոսյանի ծննդյան օրն է։ Նա ժամկետային զինծառայության էր անցել 2014 թվականին։ Հոր՝ Կարապետ Կիրակոսյանի խոսքով՝ որդին մեծ ոգեւորությամբ է գնացել բանակ, շատ նվիրված էր։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ստեփանակերտ:
ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Երևանի բնակիչ, 1960 թ. ծնված Արմեն Սուրմենելյանի սպանության դեպքի առթիվ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հունվարի 21-ին, ժամը 04.05-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Կարմիր Աղեգ գյուղի մոտակայքում «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը լիցքաթափվել է, հնարավոր չէ գործարկել շարժիչը, մեքենայում գտնվում է հղի կին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 20-ին, ժամը 23.31-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի խաչի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 20-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է զանգահարել 1960 թ. ծնված Հայկ Ս.-ն և հայտնել, որ Թումանյան փողոցի 37 շենքի 8 բնակարանի մոտ մարդ է մահացել:
Հունվարի 21-ին, ժամը 04.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ «Կիլիկիա» ավտոկայանից դեպի ԱՄՆ դեսպանատուն հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ավտոտեխսպասարկման կետի աշխատակից 1987 թ. ծնված Հ. Ա.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները դադարեցրել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը և հոսանքազրկել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:
Հունվարի 21-ին, ժամը 01.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող երկհարկանի տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ սահմանափակումներով:
Սբ. Աթանաս և Սբ. Կյուրեղ հայրապետներն Ընդհանրական Եկեղեցու ամենակարկառուն գործիչներից են, ովքեր իրենց ողջ կյանքն ապրեցին հանուն քրիստոնեական հավատի ուղղափառության հաստատման ու տարածման` ընդդեմ մոլար ըմբռնումների եւ ուսմունքների:
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում:
Քրեական գործի շրջանակներում Վահրամ Վերանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունիսի 1-ին Երևան քաղաքի Վարդանանց և Նար-Դոս փողոցների հատման մասում, դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկել է Արսեն Խանամիրյանին:
Վիեննայի համալսարանի Պատմական և մշակութային ուսումնասիրությունների ֆակուլտետի Բյուզանդական և հունական ժամանակակից ուսումնասիրությունների ամբիոնը հունվարի 18-ին կազմակերպել էր հայագիտական ուսումնասիրություններին նվիրված միջոցառում, որին մասնակցել է նաև Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը։
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյայի նկատմամբ դատապարտյալի կողմից բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
«Խոցելի խմբերի նկատմամբ խտրական հիմնական վերաբերմունքը դրսևորվում է նրանով, որ թե քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, թե կալանավորված անձինք, կարելի է ասել, ղեկավարվում են ոչ թե օրենքներով, այլ չգրված օրենքներով»,- ասաց Արա Ղարագյոզյանը՝ նշելով, որ նրանք կատարում են ամենավատ աշխատանքը։
2016 թվականին աշխարհում միջին ջերմաստիճանը ռեկորդային բարձր մակարդակի է հասել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այս մասին հայտնել է BBC-ն՝ հղում անելով NASA տիեզերական գործակալությանը:
Ոստիկանություն բերման ենթարկվածը հայտնել է աղջկա դիակի գտնվելու վայրը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ պաշտպանության նախարարության Գեղարքունիքի կայազորային հոսպիտալի պետ, բուժծառայության փոխգնդապետ Ե. Հովհաննիսյանին՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ինչն առաջացրել է բուժվող հիվանդի մահը։
Բոլոր ժողովուրդներին էլ պետք են բանակներ, բայց կան դեպքեր, երբ այդ պետքը դառնում է անհրաժեշտություն՝ կենսական անհրաժեշտություն: Մեզ համար մարտունակ բանակը կենսական անհրաժեշտություն է:
ՀՀ ֆինանսների նախարարությունն այս քայլով նաև նպատակ ունի աջակցել կանխելու բոլոր այն դեպքերը, երբ կտրոնների շուրջ ստեղծված աղմուկը կարող է դառնալ որոշ վարորդների վարչական տույժից խուսափելու պատճառաբանություն։
Այլ ելք չունենալով և հաշվի առնելով կատարված հանցագործության ծանրությունն ու հետևանքները, դիմում եմ Ձեզ՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի՝ խնդրելով և պահանջելով համապատասխան հանձնարարականներ տալ իրավասու մարմիններին՝ իրականացնելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցառումները՝ բացահայտելու հանցագործությունը, որի արդյունքում, վստահ եմ՝ բոլոր մեղավորները կենթարկվեն քրեական պատասխանատվության, անկախ նրանից, թե ովքեր են նրանք։
Հունվարի 13-ին Երևանի բնակիչ Ա.Հ-ն ոստիկանության Շենգավիթի բաժին հայտարարություն է տվել, որ 2016 թ. դեկտեմբերի 27-ին իր ընկերուհի Ք. Ա.-ն Բագրատունյաց փողոցից նստել է անհայտ տաքսի ավտոմեքենա և այլևս տուն չի վերադարձել: