Վանաձոր-­Դիլիջան ավտոճանապարհի ձորակը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 19-­ին, ժամը 19.45­-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր­Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ 21­010» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ավտոմեքենայի ներսում արգելափակված տուժած կա, և անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ «ՎԱԶ 21­010» մակնիշի 34 UZ983 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մ գլորվել մոտակա ձորակը:

Փրկարաները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին. վերջինս հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:

Տեսանյութեր

Լրահոս