
Իջևանի ճանապարհին «ՈւԱԶ»-ը ընկել է գետը

Հունվարի 20-ին, ժամը 10.00-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Ճամբարակ հատվածի 21-րդ կմ-ին՝ «Կարմիր կամուրջ» կոչվող տարածքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-36 ավտոճանապարհի Իջևան-Ճամբարակ հատվածի 21-րդ կմ-ին «ՈւԱԶ» մակնիշի 34 AA 817 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Գետիկ գետը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: