Բաժիններ՝

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19­-ի ժամը 20.30­-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Մ­11 ավտոճանապարհի Սոթք­Քարվաճառ հատվածի 26-­35-­րդ կմ­երին տեղ­տեղ առկա է մերկասառույց:

Մ­4 ավտոճանապարհի Երևան­-Սևան հատվածի մինչև 17-­րդ կմ-­ին, Գորիս­-Կապան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում առկա է մառախուղ: Իջևան­-Դիլիջան ավտոճանապարհին, Լոռու (բացի Սպիտակ քաղաքից) և Տավուշի մարզերում (բացի Նոյեմբերյան քաղաքից) առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա­Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար փակ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս