«Մի օր հարազատներից մեկը կատակեց՝ Գեւոր, որ բան-ման լինի, թռի, Գեւորգս էլ ասաց՝ իմը գնդացիրն է. եթե ինչ-որ բան լինի, հակառակը՝ առաջինը ես եմ գնալու»։
Կոլումբիայում հաջողությամբ ավարտվել է Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանին գերությունից ազատելու գործողությունը:
Հիշե՛ք, եթե Ձեր առաջ կա նպատակ և որոշում` դրան հասնելու, սկսեք շարժվել առաջ, նույնիսկ ամենափոքր քայլերով ընթացեք դեպի դրա իրականացումը։ Ձեռնարկելով առաջին քայլերը` շատ չեք սպասի արդյունքին, այն ակնառու կլինի։ Փոքր հաջողությունները գործի են դնում շարժիչը, ինչն արթնացնում է տաղանդ և նոր փուլի սկիզբ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 22-ին, ժամը 12.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում` «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հունվարի 22-ին, ժամը 14.27-ին ՌԴ ԱԻՆ հարավային մարզային կենտրոնի ՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.55-ին Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Պավլովի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ:
Հունվարի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Բոլոր ուղևորները եղել են ՀՀ քաղաքացիներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ բուք է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մ:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Հունվարի 22-ին, ժամը 20.24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Գետափնյա գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Հունվարի 22-ին, ժամը 19.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բորյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վանաձորի բժշկական կենտրոնի շտապբուժօգնության բաժանմունքում ժամանակ առ ժամանակ արտասովոր ու անհավանական կանչեր են գրանցվում:
«Սիրելի աղջիկ ունեմ և նա երևի գիտի այդ մասին։ Բայց հիվանդանոցից դուրս գրվելուց հետո անպայման անձամբ կասեմ, քանի որ խոսքերով չեմ արտահայտել իմ զգացմունքները»:
Քրիստոնեությունը մերժում է էվթանազիայի կողմնակիցների բարեգութ սպանության տեսությունը: Էվթանազիայի արդարացման գթասրտության փաստարկը հաճախ կարող է կեղծվել թե՛ հիվանդի հարազատների, թե՛ բժիշկների կողմից. միգուցե հարազատների համա՞ր է անտանելի` տեսնել հիվանդին այդ վիճակում, և հիվանդի հանգիստ մահվան միջոցով փորձում են հենց իրենց ազատել այդ տառապանքներից:
«Վերջին ժամանակաշրջանում կախվածությունների թիվը հասարակության տարբեր շրջաններում բավական աճ է գրանցել: Կախվածությունները, որպես այդպիսին, լինում են մի քանի հիմնական տեսակների. ամենատարածվածներն են ՝ փսիխոակտիվ նյութերից ունեցած կախվածությունը, խաղային, համակարգչային, սննդային կախվածությունները: Կարող ենք տարբերել նաև, այսպես ասած, անձնային կախվածություններ, երբ մարդը կախվածության մեջ է ընկնում որևէ տեսակի հարաբերությունից՝ սիրային կամ բարեկամական կապերի արդյունք»:
«Ադրբեջանի «սև ցուցակում» 168 լրագրող կա, ինչն արդեն իսկ ցույց է տալիս, որ քրեական հետապնդումը չունի այն նպատակը, որի համար այն սահմանված է, այսինքն՝ հանցավորության դեմ պայքարը: Ադրբեջանի կողմից փորձ է արվում կիրառել Թուրքիայի 301 հոդվածի պրակտիկան, իսկ մարդու միջազգային իրավունքները մերժում են այդ գաղափարը»:
Գյումրու Անտառավան երրորդ թաղամասի 26 շենքը փլուզման եզրին է կանգնած:
Անդրադառնալով տեղական արտադրության խրախուսման մասին հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ հանձնարարվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն ուսումնասիրել ներմուծման կառուցվածքը և քննարկել ներմուծումը տեղական մրցունակ արտադրությամբ փոխարինելու հնարավորության հարցը:
Համաշխարհային վարկանիշավորող Fitch Ratings ընկերությունը վերահաստատել է Հայաստանի` որպես թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշներն ազգային արժույթով և արտարժույթով` «B+» կայուն կանխատեսմամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 26-ամյա Քրիստինե Արզումանյանի սպանության հանգամանքները՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։
Համայնքապետը նշեց, որ զինկոմիսարիատից տվյալ նորակոչիկների ծառայության մեկնելու օրը տեղափոխել են հունվարի 26-ին, ինչն էլ առաջացրել էր վերջիններիս դժգոհությունը եւ ճանապարհի փակման պատճառ էր դարձել: «Դա ևս մեկ անգամ փաստում է, որ մեր բնակիչները սահմանին ապրելով բանակից չեն խուսափում»,- հավելեց Սահակյանը:
Հունվարի 21-ին, ժամը 12.34-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ–ին՝ Նորատուս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Անդրանիկն իրենց ընտանիքի երրորդ, կրտսեր որդին էր: Հայրն ընտանիքը պահում է արտագնա աշխատանքով, մեծ դժվարությամբ: Նրա երկու որդիները պատվով կատարել էին իրենց զինվորական պարտքը, իսկ Անդրանիկը պետք է զորացրվեր կես տարի անց: Նա դպրոցում աչքի էր ընկնում լավ առաջադիմությամբ, խելացի էր, սիրված ու հարգված էր թե ուսուցիչների, թե դասընկերների կողմից:
Հունվարի 22-ի օրվա երկրորդ կեսին, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն: 23-ի ցերեկը և 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 21-ին, ժամը 12.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղում:
«Նա, իր տարիքի համեմատ լինելով նախանձելի առողջական վիճակում, կալանավորվեց 2015թ. դեկտեմբերի 19-ին և այդ օրվանից մինչ այսօր հաշմանդամ է դարձել»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ իրավունք չունեն լռել պարոն Շիրխանյանի վիճակի մասին: «Եթե մենք լռենք, նրան այնտեղ ուղղակի աստիճանաբար սպանելու են։ Սա այն հարցն է, որի մասին լռել չի կարելի»,- ասաց նա։
Հունվարի 13-ին Երևանի մի բնակիչ ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր տվել, որ 2016 թ. դեկտեմբերի 27-ին իր ընկերուհին՝ 1990 թ. ծնված Ք. Ա.-ն, Բագրատունյաց փողոցից նստել է անհայտ տաքսի ավտոմեքենա և այլևս տուն չի վերադարձել:
Երկարատև սպասումից հետո Գյումրիում՝ Շուխյանների ընտանիքում եռյակ է ծնվել: Մարիանա, Արիանա և Արեն եռյակը լույս աշխարհ է եկել հունվարի 20-ին 20:00 սահմաններում Գյումրիի «Ավստրիական Մոր ու մանկան հիվանդանոց»-ում՝ կեսարյան հատումով: