
Երեք մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքը աննկարագրելի ծանր վիճակում է բնակվում

Երեք մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքի կացարանային և սոցիալական պայմանները պարզապես սարսափելի էին: Աննկարագրելի ծանր վիճակում են բնակվում՝ ծխով լցված, կոմունալ բոլոր տեսակի պայմաներից զուրկ, այդ թվում ջրից և լույսից՝ գյուղից մոտ 2 կմ հեռու: Տնակը նույնիսկ նրանց սեփական չե: Մայրը ծանր հիվանդ է, 8-ամյա աղջնակի ուսերին է մնացել տունը մաքրելու և կրտսեր քույրերին հետևելու հոգսը:
«Շիրակ կենտրոնի» գործընկերների՝ Shakeh Perian, Herman Hintiryan, Vartan Nazarian-ի աջակցությամբ «Շիրակ կենտրոնի» կողմից նրանց դրամական օգնություն, ինչպես նաև հագուստներ, սննդամթերք, վառելափայտ տրամադրվեց, սակայն այս ընտանիքին հնարավորինս արագ պետք է դուրս բերվի նման պայմաններից:
Առավել մանրամասն ներկայացվող տեսանյութում: