«Բրավո» տաքսի ծառայության տնօրեն, գործարար Լևոն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործով իրականացված անաչառ, լրիվ և բազմակողմանի նախաքննության ընթացքում բացահայտվել են հանցագործության կատարման բոլոր հանգամանքները:
ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Անդրանիկ Մուսիկյանը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ էր:
Yerkir.a-ին հայտնի դարձավ, որ երեկ Կապանի ԲԿ-ում բռնաբարության փորձ է տեղի ունեցել: ԲԿ-ի անեսթեզիոլոգը ոչ սթափ վիճակում փորձել է բռնաբարել հիվանդանոց դիմած 18 տարեկան աղջկա՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ:
Հ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը hունվարի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել է Եվրոպական Միության արտաքին հարցերով ծառայության համընդհանուր անվտանգության և պաշտպանության հարցերով ներկայացուցիչ տիկին Կլարա Գանսլանդտին և ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն:
Հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1997թ. ծնված Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը:
Նշենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել 5 անձի՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Արթուր Զաքարյանին և Յուրի Հակոբյանին:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու որոշմանը: Հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը Թաթոյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, իրավաչափ է համարում Գևորգ Սաֆարյանին 2 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը, նշեց, որ նման դեպքերում ինքը միջամտելու և գնահատական հնչեցնելու իրավունք չունի:
Բելառուսի ոստիկանության կողմից ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալումը և հնարավոր արտահանձնումն Ադրբեջան լուրջ վտանգ է խոսքի ազատության և մարդու իրավունքների տեսանկյունից: Հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Հունվարի 18-ին ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ`:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հունվարի 16-ին Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները:
Հունվարի 19-20-ը և 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն: 21-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Չգիտեմ՝ ինչու մենք հրավիրված չէինք, իհարկե, մեր միությունից մարդիկ կային, բայց միությունը չկար, որովհետև միությունն ինքն իր ռազմավարությունն ունի ու, վարչապետի ասած, հեղափոխական ծրագրեր հենց մենք ենք անում, ինձ թվում է՝ պատահականություն է եղել մեզ չհրավիրելը, նոր վարչապետ է, երևի դեռ չեն կողմնորոշվել, թե ովքեր են դաշտի խաղացողները, հուսով եմ, որ դա կշտկվի, մենք կմասնակցենք IT ոլորտի ռազմավարության քննարկմանը»,- նշեց Կ. Վարդանյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Դավիթ Մելքումյանի մահվան դեպքի առթիվ։
«Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձից անմիջապես հետո մեր Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչը իմ հանձնարարությամբ անմիջապես մեկնել է Տավուշի մարզ` տեղում փաստահավաք աշխատանքներ սկսելու համար: Ես զրուցել եմ Չինարի համայնքի ղեկավարի հետ, մեր աշխատակիցները զրուցել են գյուղացիների հետ, փաստահավաք աշխատանքի ընթացքում մանրամասն ուսումնասիրել ենք իրավիճակը»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ փողոցում քաղաքացուն բռնության գործադրմամբ կողոպտելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Կոտայքի մարզի դատախազությունում ստուգվել է նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականությունը և պարզվել, որ որոշումը կայացվել է վաղաժամ, չեն ստուգվել առերևույթ հանցագործության վերաբերյալ բոլոր տվյալները, անհիմն կերպով արժանահավատ են համարվել միայն կրթահամալիրի տնօրինության և աշխատակիցների հայտնած տեղեկությունները, ինչի կապակցությամբ նյութերի նախապատրաստման նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2017թ. հունվարի 16-ին որոշում է կայացվել նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու մասին:
Նախկինում մի քանի անգամ դատվածն ու նրա «գործընկերը»՝ թմրամիջոցի խմբաքանակով:
Հունվարի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը համալրվեց իրազեկման նոր սարքավորումներով, որոնք նախատեսված են Դիլիջան համայնքի վաղ ազդարարման համակարգի Հովք և Գոշ բնակավայրերի համար: Սարքավորումները նախարարությանը հանձնել է «ՕքսԵՋեն» հիմնադրամը:
Հունվարի 16-ին Ռուսաստանի քաղաքացին «դեբոշ» է սարքել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում։
Հունվարի 18-ին, ժամը 01.50-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժանմունքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Գարրի Ա.-ն:
Ուշադրություն. 29-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած:
Ժամը 01:10-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Ազատության պողոտա 11ա շենք, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի:
Սառը օդի լճացման հիմնական պատճառ հանդիսացող անտիցիկլոնը թուլանում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Հունվարի 18-ին, ժամը 00.57-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 18-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Բժիշկները վարորդների և Ռ. Ն.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ա. Լ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Գ. Մ.-ինը և Է. Գ.-ինը՝ բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փակաները և ավտոմեքենաները տեղափոխել ավտոքարշակների վրա:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասը, որով մեղադրանք է առաջադրվել երիտասարդին, որպես պատիժ՝ նախատեսում է ազատազրկում 1-3 տարի ժամկետով։
Սպանություն 8 տարի առաջ Դիլիջանում: Ռուսաստանում հայտնաբերված հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան: