Վթար Մեծամոր-Ջրառատ ճանապարհին. մեքենան հայտնվել է ջրատարում, կան տուժածներ

Հունվարի 19-ին, ժամը 23.29-ին ահազանգ է ստացվել, որ Մեծամոր-Ջրառատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ Մեծամոր-Ջրառատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Opel Vectra A» մակնիշի 34 ZM 204 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ., 1986 թ. ծնված) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորներ Ն. Փ.-ին (1994 թ. ծնված) և Մ. Ի.-ին (1995 թ. ծնված) տեղափոխել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Վարորդ Գ. Մ.-ը հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից և մոտեցրել ավտոքարշակին:

Տեսանյութեր

Լրահոս