Վթար Իսակովի պողոտայում. վարորդը հոսպիտալացվել է

Հունվարի 21-ին, ժամը 04.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ «Կիլիկիա» ավտոկայանից դեպի ԱՄՆ դեսպանատուն հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի 10 UU 004 (1990 թ. ծնված Ն. Ս.) և «Opel» մակնիշի 35 CL 812 (վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Ա.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան, վերջինիս վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Տեսանյութեր

Լրահոս