Սպանություն Երևանի կենտրոնում. դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետը, Կենտրոնի ոստիկանապետը, քննչականի պետը և մեծ թվով ՀԿԳ ավագ քննիչներ. shamshyan.com
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում: ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Թումանյան 37 շենքի 8 բնակարանում տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանութան Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վլադիմիր Աստարյանի, Գոռ Ավագյանի և Վարդան Բադալյանի գլխավորությամբ:
Տեղում է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ Կենտրոնի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Այս պահին ոստիկաններն ու քննիչները բաժանվել են մի քանի խմբերի և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու համար:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննչական բաժնի պետ Վ. Մեսրոպյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբը և խմբում ներգրավված քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ հատկանիշով:
Ոստիկաններն ու քննիչները տան մուտքի մոտ հատակին հայտնաբերել են 57-ամյա Արմեն Սուրմենլենյանի դին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղյուր կաքում։