Բաժիններ՝

Սպանություն Երևանում. քրեական գործը դատարանում է

2016թ. հունիսի 1-ին Երևանում կատարված սպանության գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։

Քրեական գործի շրջանակներում Վահրամ Վերանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունիսի 1-ին Երևան քաղաքի Վարդանանց և Նար-Դոս փողոցների հատման մասում, դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկել է Արսեն Խանամիրյանին:

ՀՀ քննչական կոմիտեն, որի վարույթում քննվել է քրեական գործը, հայտնել էր, որ նախնական քննության տվյալներով՝ տուժողն ու առերևույթ հանցագործություն կատարած անձը. միմյանց ճանաչել են 2012թ., երբ վերջինս որպես վարորդ աշխատանքի է ընդունվել այն տաքսի ծառայությունում, որի տնօրենն էր հանդիսացել Ա. Խանամիրյանը, և շուրջ 6 ամիս աշխատել միասին։ Հետագայում անձնական հարցերի շուրջ նրանց միջև ձևավորվել են ոչ բարիդրացիական, լարված հարաբերություններ, որոնց վերաբերյալ առավել մանրամասն տեղեկույթը հրապարակման ենթակա չէ՝ նկատի ունենալով, որ դրանք պարունակում են  մասնավոր կյանքին վերաբերող տեղեկություններ. ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք։

Ըստ քննչական կոմիտեի՝ տղամարդիկ 2016 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նար-Դոս և Վարդանանց փողոցների հատման մասում հանդիպել են միմյանց, առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Վ.Վերանյանը պարզաբանումներ է պահանջել իր վերաբերյալ տարածած լուրերի համար։ Ապա՝ մահակով հարվածներ է հասցրել Ա.Խանամիրյանին,  այնուհետև դանակով՝ վերջինիս կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։

Կարդացեք նաև

Հարվածի հետևանքով՝ ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝  Խանամիրյանին պատճառվել է կրծքավանդակի ձախ կեսի, ձախից ենթակողային շրջանների, կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի ծակած-կտրած թափանցող վերք, սրտապարկի, սրտի վնասում, հեմոպերիկարդիում, ձախից ենթակողային շրջանի ծակված չթափանցող վերք, ճարպաբջջանքի վնասումով միջկողային շրջանի և ձախ ենթակողային շրջանի կտրած-ծակած վերք:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս