Հրդեհ Արտաշատ քաղաքում. հայտնաբերվել է քաղաքացու մոխրացած դին

Հունվարի 21-ին, ժամը 01.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող երկհարկանի տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Խաչատրյան փողոցում գտնվող տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.32-ին, մարվել` 03.03-ին: Այրվել է կիսակառույց տունն ամբողջությամբ (մոտ 70 քմ), որտեղ և հայտնաբերվել է 1931 թ. ծնված Շ. Դ.-ի մոխրացած դին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031