ՔԿՀ-ներում խոցելի խմբերը թմրամիջոցներ օգտագործողներն ու նույնասեռականներն են

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում խոցելի խմբերը թմրամիջոցներ օգտագործողներն ու նույնասեռականներն են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի դիտորդ Արա Ղարագյոզյանը։ «Խոցելի խմբերի նկատմամբ խտրական հիմնական վերաբերմունքը դրսևորվում է նրանով, որ թե քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, թե կալանավորված անձինք, կարելի է ասել, ղեկավարվում են ոչ թե օրենքներով, այլ չգրված օրենքներով»,- ասաց Արա Ղարագյոզյանը՝ նշելով, որ նրանք կատարում են ամենավատ աշխատանքը։

ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնի պետ Արսեն Մնացականյանն ասաց, որ Քրեակատարողական վարչության կողմից 2016թ. իրականացվել է 44 ծառայողական քննություն, որի արդյունքում 43 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժերի։ «Ունեցել ենք հեռացում աշխատանքից, պաշտոնի իջեցում, նկատողություններ, խիստ նկատողություններ։ 187 ծառայողական քննություն իրականացվել է քրեակատարողական հիմնարկներում»

 

Տեսանյութեր

Լրահոս