Բաժիններ՝

Դատապարտյալն «Արթիկ» ՔԿՀ ներկայացուցչի նկատմամբ բռնություն է գործադրել

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյայի նկատմամբ դատապարտյալի կողմից բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, այդ թվում` անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Խաչիկ Վ.-ն և նույն բաժնի առաջատար մասնագետ Հովհաննես Կ.-ն 2016թ.-ի օգոստոսի 10-ին խուզարկություն են կատարել հիշյալ ՔԿՀ-ի խցերից մեկում: Սակայն խուզարկության ընթացքին խոչընդոտելու նպատակով դատապարտյալ Գևորգ Ս.-ն բռնություն է գործադրել Հովհաննես Կ.-ի նկատմամբ` նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Նույն խցում գտնվող մյուս երկու դատապարտյալները նույնպես խոչընդոտել են խուզարկության ընթացքին` սպառնալով հիշյալ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրել` կապված վերջիններիս ծառայողական պարտականությունների կատարման հետ:

Նախաքննության ընթացքում հիշյալ դատապարտյալներն էլ հայտնել են, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկության ժամանակ իրենց նկատմամբ անհարկի ու ապօրինի բռնություն են գործադրել:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս