
Բնակիչները լքում են շենքը

Tsayg.am. Գյումրու Անտառավան երրորդ թաղամասի 26 շենքը փլուզման եզրին է կանգնած: 88-ի երկրաշարժից վթարային դարձած բազմահարկ կառույցն անհապաղ ամրացման կարիք ունի: Շուրջ երեք տասնամյակ շենքը պարբերաբար ինքնափլուզումների է ենթարկվում, բայց մինչ օրս շարունակում է շահագործվել որպես բնակելի կառույց: