Բաժիններ՝

Կրասնոդարում միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, բոլոր ուղևորները ՀՀ քաղաքացիներ են

Հունվարի 22-ին, ժամը 14.27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Պավլովյան շրջանում Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող «Mercedez-Benz» մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. կան տուժածներ:

Միկրոավտոբուս եղել է 7 մարդ, ՃՏՊ-ի հետևանքվ տուժել է 5-ը: Տուժածները տեղափոխվել են Պավլովյան շրջանի կենտրոնական հիվանդանոց:

Բոլոր ուղևորները եղել են ՀՀ քաղաքացիներ:

Տուժածներ`

1985 թ. ծնված Վանուշ Սահակյան

1987 թ. ծնված Մհեր Քոթանջյան

1987 թ . ծնված Գրաիկ Կոստանդյան

ՃՏՊ-ի հետևանքով մյուս տուժածների տվյալները ճշտվում են:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս