Fitch-ը վերահաստատել է Հայաստանի B+ վարկանիշը կայուն կանխատեսմամբ
Համաշխարհային վարկանիշավորող Fitch Ratings ընկերությունը վերահաստատել է Հայաստանի` որպես թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշներն ազգային արժույթով և արտարժույթով` «B+» կայուն կանխատեսմամբ:
Վարկանիշավորող գործակալությունը Հայաստանի գերակա չապահովված պարտատոմսերի վարկանիշներն ազգային արժույթով և արտարժույթով ևս վերահաստատվել են «B+» մակարդակում։ Առաստաղի վարկանիշը սահմանվել է «BB-», իսկ արտարժույթով ԷԴՎ-ն (էմիտենտի կամ թողարկողի դեֆոլտի վարկանիշ) հաստատվել է «B» մակարդակում:
Հայաստանի վարկանիշի վերահաստատումը պայմանավորված է նմանատիպ երկրների շարքում մեկ շնչին ընկնող համեմատաբար բարձր ՀՆԱ-ով, մարդկային զարգացման և կառավարման ցուցանիշներով, ինչպես նաև վստահելի դրամավարկային և արտաքին պարտքի քաղաքականությամբ: Միաժամանակ վարկանիշի վրա բացասաբար են անդրադարձել արտաքին պարտքի բարձր ցուցանիշը, ֆիսկալ դեֆիցիտը, բանկային հատվածի դոլարիզացիան և «լարվածությունը որոշ հարևան երկրների հետ»:
Fitch-ի գնահատմամբ` 2016թ-ին տնտեսական աճի որոշակի դանդաղումը պայամանավորված է պահանջարկի նվազմամբ, որն էլ իր հերթին պայմանավորված է ֆինանսական փոխանցումների նվազմամբ: Ռուսական տնտեսությունում արձանագրված վերականգնման միտումները, ըստ ընկերության, կփոխանցվեն նաև Հայաստան և 2017 ու 2018 թվականներին հնարավոր կլինի ակնկալել համապատասխանաբար 2.1 և 3.1 տոկոս տնտեսականբ աճ:
«2015թ-ի դեկտեմբերին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում Հայաստանը ներկայում նախագահականից խորհրդարանական համակարգերի անցման փուլում է: Երկիրը խորհրդարանական ընտրություններ կանցկացնի 2017թ-ի ապրիլին: Fitch-ը չի ակինկալում նշանակալի փոփոխություններ տնտեսական քաղաքականության ուղղությամբ: 2016թ-ի ապրիլին կարճաժամկետ ռազմական էսկալացիայից հետո Լեռնային Ղարաբաղի «սառեցված» հակամարտությունը վերադարձել է նախկին ցածր մակարդակի սպորադիկ բախումների»,- նշում է ընկերությունը:
Fitch-ը կանխատեսում է, որ Հայաստանում շարունակվելու է պահպանվել կայուն սոցիալական և քաղաքական իրավիճակը, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում չի կանխատեսվում այնպիսի երկարաժամկետ էսկալացիա, որը կարող է ազդել երկրի տնտեսական և ֆինանսական կայունության վրա: