Բաժիններ՝

Վանաձորում տարեց կինը շտապօգնություն է կանչել, որ մեջքը ծածկեն. Զավեշտալի դեպք. news.am

Վանաձորի բժշկական կենտրոնի շտապբուժօգնության բաժանմունքում ժամանակ առ ժամանակ արտասովոր ու անհավանական կանչեր են գրանցվում: NEWS.am-ի հետ զրույցում բաժանմունքի վարիչ Սամվել Սահակյանը պատմեց, որ հաճախ կանչով մեկնած բժիշկները ստիպված են լինում անել այն, ինչն իրենց պարտականությունների մեջ չի մտնում: Այդպիսի դեպքերից է վերջերս գրանցված ահազանգը, երբ կանչով մեկնած բժիշկներից մեկին տարեց կինը խնդրել է ջուր տալ, ապա ծածկել մեջքը, որպեսզի չմրսի:

«Գյուղերից մեկից զանգել է տարիքով հիվանդ, գնացել են բուժօգնություն ցույց տալու, հարցրել են՝ տատի ջան, ի՞նչ է եղել, ասել է՝ բալա ջան տունը ցուրտ ա, մեջքս չեմ կարում ծածկեմ, մի հատ մեջքս ծածկի, գնա»,- պատմեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս