Բաժիններ՝

Կոլումբիայում ապստամբները գերությունից ազատ են արձակել Հայաստանի քաղաքացուն

Կոլումբիայում հաջողությամբ ավարտվել է Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանին գերությունից ազատելու գործողությունը: Հայազգի տղամարդը գտնվում էր ապստամբական «Ազգային ազատագրության բանակ» խմբավորման մոտ: Որպես միջնորդ հանդես է եկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:

Հաղորդվում է, որ ապստամբները Հայաստանի քաղաքացուն փոխանցել են Չոկո դեպարտամենտի գյուղական տեղանքում:

Կոլումբիայի El Tiempo թերթի տեղեկություններով՝ թեև Կարմիր խաչը չէր հայտնել գերությունից ազատ արձակվածի ինքնության մասին, սակայն ավելի վաղ զինվորականները կարողացել էին գաղտնալսել ապստամբների ռադիոբանակցությունները, որտեղ հիշատակվում էր Հայաստանի 42-ամյա բնակչի մասին:

Հաղորդվում է, որ տղամարդը Կոլումբիայում էր՝ նպատակ ունենալով անօրինական եղանակով Հայաստան մատակարարել տեղի թունավոր գորտերին:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մաքսանենգները կարող են վաստակել մինչև 1500 եվրո՝ 1 գորտի դիմաց և մեկ ուղևորության ժամանակ արտահանել մինչև 100 գորտ, որոնք ոչնչացման եզրին են գտնվում:

Հոդվածում նաև նշվում է, որ «Ոսկանյանը Հայաստանի քաղաքացի է, սակայն Կոլումբիա մուտք է գործել ռուսական անձնագրով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս