Հերթական խոշոր ու ողբերգական ավտովթարը պետական պաշտոնյային պատկանող ավտոմեքենայի մասնակցությամբ. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Էրեբունի փողոցում՝ թիվ 29 շենքի դիմաց, բախվել են Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 174 շենքի բնակիչ, 51-ամյա Արթուր Գասպարյանի վարած Opel մակնիշի 13 ՏՕ 297 համարանիշի, Երևան քաղաքի Շենգավիթ 4-րդ փողոցի բնակիչ, 39-ամյա Էդուարդ Ղևոնդյանի վարած Mercedes մակնիշի 35 FG 577 համարանիշի և անձը չպարզված վարորդի կողմից վարած Lexus մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, հայտնվել մայթին և առաջ ընթանալով՝ բախվել «ԴԱՆԱ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ին պատկանող շուրջօրյա դեղատան ցուցափեղկին:
Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Է. Ղևոնդյանը և Lexus-ի ուղևոր, Երևան քաղաքի Լվովյան փողոցի բնակիչ, 21-ամյա Թելման Գյուլ Բուդաղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամը 03:15-ի սահմաններում Է. Ղևոնդյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանամունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
Ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենան վարել է Ռ. Աբրահամյանը, իսկ նրա հայրը աշխատում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի տեղակալ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։