«Մենք, արդեն 9-րդ տարին է, ինչ իրականացնում ենք խորովածի համահայկական տոնը: Տոնի նպատակն առաջին հերթին՝ տարածաշրջանում տուրիզմի զարգացումն է: Անցած տարիները ցույց տվեցին, որ միջոցառումը մեծ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջությամբ զբաղվող ընկերությունների մոտ: Մենք նախաձեռնություն ունենք Ախթալայի քաղաքապետարանի հետ համատեղ հանրահռչակման մի գաղափարի, որը կոչվում է Խորովածի միջազգային օր»,- ասաց Սեդրակ Մամուլյանը:
Շիրակի մարզի Գյումրի-Ամասիա ավտոճանապարհը փակ են և դժվարանցանելի: Պատճառը նախորդ գիշեր տեղի ունեցած ձնաբուքն է:
Աշխատանքից ազատվել են Բժշկասոցիալական փորձաքննության համակարգի մի շարք աշխատակիցներ
Ձիերը գողացել, մորթել և վաճառել էին Երևանի շուկաներից մեկում:
Ըստ նրա՝ լրագրողի դերն ունի հիմնարար նշանակություն, տեղեկություններ հրապարակելուց բացի, նաև կանխարգելիչ է, և լրագրողի աշխատանքն է, որ թույլ է տալիս արդիական պահել շատ հարցեր. «Ես իմ աշխատանքում դա շատ եմ զգում»։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացուց խաբեությամբ խոշոր չափերով գումար հափշտակած անձանց ինքնությունը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:
Օդի ջերմաստիճանը 3-ի գիշերը կնվազի 10-15 աստիճանով, 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ՊՆ-ից պարզաբանում դեռ չի ստացել ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողների զինգրքույկներում կատարված «անվավեր» գրառման համար։ Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՄԻՊ Արման Թաթոյանը, օրերս զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել են խնդիրը:
«Մեր մանդատի համաձայն՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է որքան հնարավոր է շուտ այցելել ադրբեջանցի գերուն` դիտարկելով նրան պահելու պայմանները, ինչպես նաև տալ նրան հնարավորություն՝ կապ պահպանել ընտանիքի հետ»,-ասաց Էթերի Մուսայելյանը:
Փետրվարի 1-ին, ժամը 17.50-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքը ձյան ծանրությունից ճկվել է, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ օգնություն չցուցաբերելու դեպքում քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել:
Փետրվարի 1-ին, ժամը 23.58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի վարչական շրջաններում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները:
Որ ադրբեջանական կողմը յուրաքանչյուր անելանելի վիճակում հայտնվելու դեպքում պատրաստ է հրաժարվել սեփական զինվորից և նրան ներկայացնել նախ՝ դասալիք, իսկ ապա նաև՝ իր զինված ուժերի հետ որևէ կապ չունեցող անձ, հասկանալի է և լրիվությամբ տեղավորվում է ադրբեջանական տրամաբանության մեջ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Քրեակատարողական համակարգի ներկայիս վիճակը բավականին հարցեր է առաջացնում»,- այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Երեկ՝ փետրվարի 1-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել։
Այցելություններ գիշերային ակումբներ և այլ զվարճանքի վայրեր. 6 միլիոնանոց գողությունը բացահայտվեց:
Գյումրեցի Ցիալա Իրիցյանը հայտնվել է սոցիալապես անապահով վիճակում: Առողջական խնդիրներ ունեցող կինը մեծ դժվարությամբ է լուծում իր և անչափահաս աղջկա օրվա հացի խնդիրը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճշտումներ է մտցրել երկիր առավելապես մահմեդական բնակչություն ունեցող պետությունների քաղաքացիների մուտքի սահմանափակումների վերաբերյալ հրամանագրում, որոնց համապատասխան ԱՄՆ-ում մշտական բնակության թույլտվություն (գրին-քարտ) ունեցողներն այլեւս Միացյալ Նահանգներ մուտքի հատուկ թույլտվության կարիք չեն ունենա:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
«Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, հիվանդանոցի ֆինանսական խնդիրներն են: Ընդ որում, ֆինանսական խնդիրների պատճառով տեւական ժամանակ է՝ հիվանդանոցի բուժանձնակազմն աշխատավարձերը ստանում է բավական ուշացումով»:
Փոփոխություններն ուժի մեջ են մտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Միացյալ Նահանգների իմիգրացիոն քաղաքականությունը խստացնող հրամանագրի կապակցությամբ։
Վերաքննիչ դատարան է բողոքարկվել 40 օրական աղջնակի մահվան դեպքով հարուցված քրեական գործով կայացված դատավճիռը։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ բժշկուհին մեղավոր է ճանաչվել, դատապարտվել 2 տարվա ազատազրկման՝ զրկելով բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից 2 տարի ժամկետով:
Դիակը հատակին էր, բռնի մահվան հետքերը՝ ակնառու:
Հանրապետությունում 2016 թ. հունվար-դեկտեմբերին գրանցվել է ամուսնության 16 հազար 294 դեպք: 2015 թ. հունվար-դեկտեմբերի համեմատ ամուսնության դեպքերը նվազել են 7.4 տոկոսով:
Շորթում կնոջից՝ անձնական բնույթի տեղեկություննները ամուսնուն չհայտնելու համար:
Հանրապետությունում 2016 թվականին ծնվել է 40 հազար 638 երեխա` 19 հազար 179 աղջիկ, 21 հազար 459 տղա:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին` ժամը 19:30-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: