Առաջավորաց պահքը, որը հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն, այս տարի սկսվում է փետրվարի 6-ին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 5-ին, ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 46 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սահմանադրական հանրաքվեի մասին իրազեկման միջոցառումների շրջանակներում ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ, Սրցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարած Աշոտ Ղուլյանը փետրվարի 3-ին Ստեփանակերտի թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում հանդիպում է ունեցել ՀՀ բուհերում ուսանող արցախցիների հետ:
«Նախ պետք է ճշտել` հասարակությունն ունի՞ պահանջմունք` ծանոթանալ մերօրյա գրողների ու գրականության հետ։ Չեմ ուզենա ասել` ոչ, բայց այո էլ չեմ կարող միանշանակ ասել»։
Խմորով ուտեստներից, մսով պելմենիներից ինձ ավելի շատ դուր է գալիս հայկական մանթին, գրում է ամերիկյան Chicago Tribune-ի սննդի մասին սյունակագիր Ռոբին Մատերը:
Փետրվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվելու պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը:
Հազվադեպ, բայց անհրաժեշտ է թույլ տալ խախտել կանոնները։ Օրինակ, ուշ գիշերով դիտել հեռուստացույց կամ մեկ օր բացակայել դպրոցից։ Թող այդ բացառիկ հնարավորությունները երեխայի համար վերածվեն տոնի։
Սամուել Տեր-Եղիայանը դաշնային դատավորի պաշտոնին նշանակվել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-Կրտսերի կողմից 2003թ.:
Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հունվարի 31-ին ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա ԲատայինիԴրագոնիի հետ հանդիպմանը ի պահ է հանձնել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի 16-րդ լրացուցիչ արձանագրությանը ՀՀ միացման վավերագիրը:
Ստամբուլի հայկական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Մասիս Կարանը կմասնակցի NASA-ի տիեզերագնացների նախապատրաստման ծրագրին:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Փետրվարի 5-ին, ժամը 09.25-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում և Կոտայքի ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 5-ին, ժամը 07.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ փետրվարի 05-ին, տեղական ժամանակով ժամը 07.04-ին (Գրինվիչի ժամանակով` 03.04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.440 և արևելյան երկայնության 46.450 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-ԼՂՀ սահմ. գոտի, Գորիս քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:
Դանակահարված 4 տղամարդ Աշտարակում: Ամիսներ անց հետախուզվողը հայտնաբերվեց և կալանավորվեց:
Ես ու աղջիկս լավ ընկերներ ենք, և իմ բախտն այդ առումով բերել է: Լիլիթը շատ խելացի աղջիկ է, և մենք դեռևս ոչ մի տարաձայնություն չենք ունեցել: Մեր ընտանիքում ընդունված է, որ երբ որևէ հարց ենք քննարկում, ապա միշտ լսում ենք նաև Լիլիթի կարծիքը և հաշվի ենք առնում:
Հուլիսյան դեպքերն ուղեկցվեցին նաև լրագրողների նկատմամբ աննախադեպ բռնություններով: 2016թ. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 10 դեպք, որոնցում տուժել է 26 լրագրող և օպերատոր: Բացի այդ կազմակերպությունն արձանագրել է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարաբնույթ ճնշումների 52 փաստ, ինչպես նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 30 փաստ:
Այս տարի փետրվարի 11ին նշելու ենք Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ այն հռչակվել է երիտասարդների օրհնության օր:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս հայտնաբերել են այսօր՝ փետրվարի 4-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրահատարանից փախուստի դիմած ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ս․ Գրիգորյանին։
Երևանում այսօր՝ փետրվարի 4-ին, հրդեհ է բռնկվել:
Վերջին տարիներին Հայաստանում զարգանում է օնլայն տաքսի պատվիրելու մշակույթը: Մեզ արդեն հայտնի անունների կողքին կան ոչ այնքան հայտնի հավելվածներ, որոնք ևս առաջարկում են մատչելի և որակյալ ծառայություն:
Իտալական Ալպերում հայտնաբերվել են ձնահոսքի տակ մնացած երկու լեռնագնացների: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Իտալիայի ալպիական փրկարարական ծառայության ղեկավարը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այցելել է մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում հիմնված «Ռիբոկ» սպորտային ակումբ:
Փետրվարի 5-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-7-ին ամպամածություն , էական տեղումներ չեն սպասվում:
Դիմում-բողոքներում արտացոլված խնդիրների ուսումնասիրման, թերությունների վերացման, մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար ԼՂՀ պաշտպանության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ և որոշ պաշտոնատարներ արդեն ենթարկվել են պատասխանատվության:
«Տեղեկացնեմ նաև, որ իմ` Արթուր Սարգսյան (հաց բերող) անունին փոխանցվող գումարը ցանկացել եմ բաշխել հավասարապես բոլոր « Սասնա Ծռեր »-ի ընտանիքների անդամներին: Բայց հաշվի առնելով, որ բաժանված գումարը էապես որևիցե ազդեցություն չի կարող ունենալ, խնդրում եմ այդ գումարը ամբողջությամբ փոխանցել ավելի կարիքավոր ընտանիքներից մեկին` Արմեն Լամբարյանին»։