Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը հանվել է վաճառքի՞. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը հանվել է վաճառքի: «Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, հիվանդանոցի ֆինանսական խնդիրներն են: Ընդ որում, ֆինանսական խնդիրների պատճառով տեւական ժամանակ է՝ հիվանդանոցի բուժանձնակազմն աշխատավարձերը ստանում է բավական ուշացումով:

Լուրը ճշտելու համար զանգահարեցինք հիվանդանոցի փոխտնօրեն Մնացական Ղարագյոզյանին, որը, սակայն, հերքեց լուրը: «Ո՛չ, նման բան չկա: Ես նման տեղեկություններ չունեմ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ վիրաբուժական հիվանդանոցը պատկանում էր ԱԺ նախկին պատգամավոր, երջանկահիշատակ Համլետ Թամազյանին, որի մահից 6 տարի անց այս հաստատությունը կանգնել է խնդիրների առաջ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728