Բաժիններ՝

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Քուչակ, Շենավան, Հարթավան, Ափնա գյուղերի, Արագածի տարածաշրջանի Ավշեն, Ճարճակիս, Մելիքգյուղ, Միջնատուն, Շենկանի, Սիփան գյուղերի, Թալինի տարածաշրջանի Զովասար, Գառնահովիտ, Ծաղկասար, Ակունք, Ոսկեթաս, Կարմրաշեն, Շղարշիկ, Հացաշեն. Թաթուլ, Ցամաքասար, Նոր Արթիկ, Զարինջա, Սուսեր, Հակո, Սորիկ, Կանչ, Դաշտադեմ գյուղերի, Հ-18 ավտոճանապարհի Բաղրամյան-Շենիկ, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Գյումրի-Ջաջուռ, Ամասիա, Աշոցք միջհամայնքային ավտոճանապարհները, Հ-23 միջհամայնքային ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Մ-16 ավտոճանապարհի Ոսկեպարի ոլորանները՝ բեռնատարների համար, Մ-6 ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանները, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք գյուղի համայնքային ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Թլիկ, Իրինդ, Լուսակն, Կաթնաղբյուր, Կաքավաձոր, Եղնիկ, Արտենի, Արատաշավան, Դդմասար, Մաստարա, Ներքին – Վերին Բազմաբերդ, Ներքին – Վերին Սասնաշեն, Պարտիզակ, Օթևան, Արևուտ, Գետափ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան, Ագարակավան, Աշնակ, Մեծաձոր. Ապարանի տարածաշրջանի Արագած, Արա, Երնջատափ, Եղիպատրուշ, Լուսագյուղ, Ծաղկաշեն, Ձորագլուխ, Կայք, Նիգավան, Շողակն, Չքնաղ, Ջրամբար, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ, Արագածի տարածաշրջանի Սադունց. Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, Լեռնապար, Ծաղկահովիտ, Ծիլքար, Հնաբերդ, Միրաք, Նորաշեն, Ջամշլու, Ռյա Թազա, Վարդաբլուր, Կանիաշիր (Սանգյառ) գյուղերի, Շիրակի մարզի Գյումրի-Ամասիա ավտոճանապարհները:

Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերում, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:

***

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Հադրութի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանների ճանապարհները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս