Փակ են Հ-23 միջհամայնքային ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը և Արագածոտնի մարզի Շենկանի, Միրաք, Ճարճակիս, Միջնատուն գյուղերի ավտոճանապարհները:
Չոճատաուրիում բնակվող 28-ամյա տղամարդը հյուր է գնացել Վանի շրջանի Կղումուր գյուղ և հետ վերադառնալու է եղել լեռնային ճանապարհով:
Ժամը 10։35-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 58 շենքի դիմաց բախվել են 50-ամյա Մաքսիմ Մովսիսյանի վարած Yutong մակնիշի 33 20 Լ համարանիշի և 38-ամյա Հայկազ Ասրյանի վարած թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։
Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ ավտոկայանատեղերի տուրքի չվճարման համար վարչական տույժեր չեն կիրառվի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Facebook սոցիալական ցանցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունով բացված էջը բնականաբար կեղծ է, Հանրապետության նախագահը որեւէ սոցիալական կայքում էջ չունի:
Հունվարի 31-ին, ժամը 22.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցի 21/5 հասցեում գտնվող «Պարկ Ավենյու» հյուրանոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Հունվարի 13-ին կայացած Ձեր ասուլիսում ըստ ոլորտների ներկայացրիք կառավարության 100 օրվա գործունեությունը: Ես բոլորովին հակված չեմ կարծելու, թե վերջին ճշմարտություն են լինելու ստորև ասածներս, բայց, այնուամենայնիվ, որպես հատկապես հանրակրթության օղակները խորությամբ ճանաչող փորձագետ, չեմ կարող անտարբեր անցնել հանրությանը ներկայացրած՝ ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված քայլերի արդյունավետության դիտարկման կողքով:
Այսօր երեկոյան ժամերից հյուսիս-արևմուտքից կսկսվի արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքը, ինչի արդյունքում փետրվարի 2-3-ը ընկած ժամանակահատվածում հատկապես գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով:
Վիճակախաղի գումարի շուրջ առաջացած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. կասկածյալը ձերբակալվել է։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ուշադրություն. հետախուզվում է լուսանկարում պատկերված անձը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 1-ին, ժամը 05.12-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 16 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում. ներսում մեծահասակ կինն օգնություն է կանչում:
Օրեր առաջ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատված 66-ամյա սոցապփոխնախարար Ֆիլարետ Բերիկյանին փոխարինող է գտնվել։ Մոտ օրերս այս պաշտոնին կնշանակվի վարչապետի օգնական 28-ամյա Աշոտ Մարգարյանը։
Հայաստանի տարածքում փետրվարի 1-ի ժամը 08.30-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փակ են Հ23 միջհամայնքային ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը և Արագածոտնի մարզի Շենկանի գյուղի ավտոճանապարհները:
Նոր սակագների համաձայն` 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը կլինի 33.48 դրամ, գիշերային սակագինը` 29.48 դրամ, 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը կկազմի 35.98 դրամ, գիշերային սակագինը` 31.98 դրամ:
Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Վայք-Ջերմուկ, Սարավան-Զանգեր ճանապարհահատվածները, Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքները:
Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5…-80C, որը 10C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից: Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է:
2016 թվականի ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողների մի մասը փաստի առաջ է կանգնել: Զինվորական գրքույկի համապատասխան հատվածում, որտեղ, ըստ անհրաժեշտության, պետք է նշվի մարտական գործողությունների մասնակցության մասին գրառումը, որոշ զինծառայողների մոտ բացակայում է, իսկ մի մասում էլ գործողություններին մասնակցելու մասին գրությունը առկա է, սակայն վրան գրված է «անվավեր»:
Գեւորգը դատարանում փորձում էր տարօրինակ վարք դրսեւորել, նա պարբերաբար քնով էր «ընկնում», հետո արթնանում. դատավորի հարցերից մեկին պատասխանելիս ասաց, թե քունը տանում է եւ որ չի լսում հարցերը:
Երբ վերջինս հայտնել է, որ իրենք գումար չունեն, նշված վիրահատությունն անվճար է, բժիշկ Գեւորգյանն ասել է, որ այդ դեպքում ինքն էլ վիրահատական թել եւ կատետր չունի, իսկ ապա անձամբ գնացել է վիրահատական սրահ ու կարգադրել դադարեցնել նախապատրաստական աշխատանքները՝ սրահից դուրս հրավիրելով հղի Ալինա Գ.-ին: Դրանից հետո հղիի հարազատները բողոքել են մարզպետարան եւ վիրահատությունն իրականացրել է մեկ այլ բժիշկ:
Բնակարանի խուզարկությամբ «Մակարով» ատրճանակ և փամփուշտներ հայտնաբերվեցին:
Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան- Գյումրի ավտոճանապարհի 84-րդ կմ հատվածում՝ Մաստարայի որոլաններում, բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 DN 710 համարանիշի և Volkswagen մակնիշի 10 CC 107 համարանիշի ավտոմեքենաները. տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Հրազդանում վիճաբանությունը հանգուցալուծվեց դանակահարությամբ:
Հունվարի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարության և գիտական գործընկեր կազմակերպությունների միջև տեղի ունեցավ 2017թ. թեմատիկ պատվերների իրականացման վերաբերյալ պայմանագրերի կնքման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ վարչապետի խորհրդական Մհեր Տերտերյանը:
Դասարան՝ Տավուշի մարզում զոհված Շավարշ Մելիքյանի անվամբ: Աշոցքի դպրոցի ռազմագիտության դասարանի անվանակոչումը Շավարշ Մելիքյանի անունով մեկ նպատակ ուներ` երեխաների մեջ սերմանել հայրենասիրություն:
Սկրինինգի ընթացքում իրականացված հետազոտությունների արդյունքում 2183 արական սեռի անձից 1248-ը (57,2%) համարվել է շագանակագեղձի քաղցկեղի ցածր ռիսկի խումբ, իսկ 935-ը (42,8%) շագանակագեղձի քաղցկեղի բարձր ռիսկի խմբում է, որոնցից 585-ին (62,6%) ցուցված է շարունակական հսկողություն և կրկնակի հետազոտության իրականացում յուրաքանչյուր տարին մեկ անգամ, իսկ 350-ի (37,2%) մոտ հայտաբերվել են տարբեր շեղումներ: Իրականացված հետազոտությունների արդյունքում 4 պացիենտի մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի մետաստատիկ քաղցկեղ:
Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հունվարի 30-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի փոխնախագահ Ռիչարդ Տերլեցկու հետ:
Ծնողները, հնարավորության դեպքում, հետևողական պետք է լինեն, որպեսզի երեխան շատ շփվի ընտանիքից դուրս միջավայրերում, սովորի խաղալիք տալ և վերցնել, օգնել և հրել, կռվել և հաշտվել։
Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Ազատությունն աշխարհում 2017» զեկույցում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղ ներկայացվել են որպես «մասնակի ազատ» երկրներ: