Բաժիններ՝

«Ցանկացած ոտնձգություն լրագրողի, խոսքի ազատության հանդեպ պետք է ենթարկվի խիստ պատասխանատվության». ՄԻՊ

«Ցանկացած ոտնձգություն լրագրողի, խոսքի ազատության հանդեպ պետք է ենթարկվի խիստ պատասխանատվության, որպեսզի ունենա նաև կանխարգելիչ նշանակություն»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ խոսելով Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2017 թ. զեկույցի մասին, որում Հայաստանը 1 դիրքով ետընթաց է գրանցել և դասվում է մասամբ ազատ երկրների շարքում:

Ըստ նրա՝ լրագրողի դերն ունի հիմնարար նշանակություն, տեղեկություններ հրապարակելուց բացի, նաև կանխարգելիչ է, և լրագրողի աշխատանքն է, որ թույլ է տալիս արդիական պահել շատ հարցեր. «Ես իմ աշխատանքում դա շատ եմ զգում»։

Թե ինչո՞ւ է Հայաստանը հետընթաց արձանագրել, Ա.Թաթոյանը չկարողացավ պատասխանել և նշեց, որ զեկույցը դեռ պետք է ուսումնասիրել։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս