Բաժիններ՝

Ինքնասպանության փորձ Զովունի գյուղում

Փետրվարի 1-ին, ժամը 17.50-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքը ձյան ծանրությունից ճկվել է, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ օգնություն չցուցաբերելու դեպքում քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տանիքի փլուզման վտանգ չկա, անհրաժեշտ է մաքրել կուտակված ձյունը, իսկ սեփականատեր՝ 1966 թ. ծնված Մ. Խ.-ը սպառնում է իրեն վնասել:

Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը հարազատներին ցուցաբերել է հոգեբանական խորհրդատվություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս