
Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել

Փետրվարի 25-ին, ժամը 11:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարմենի փողոցի տներից մեկի բնակիչը երկու օր է չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերվել է 1946 թ. ծնված Դ. Հ.-ի դին: