«Այդ հարցը կարող եք տալ Սեյրան Օհանյանին». Հայկազ Բաղմանյան. «Փաստ»
Ներկայացնում ենք հատված «ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանի հետ զրույցից.
– Պարոն Բաղմանյան, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ քրեական գործ հարուցելու հավանականությանը ինչպե՞ս եք վերաբերվում: Եթե նրա դեմ գործ հարուցվի, թերևս բանակի մյուս պատասխանատուներն էլ կներգրավվեն՝ այդ թվում և Դուք:
– Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, այդ հարցը կարող եք տալ Սեյրան Օհանյանին: Նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձավ դրան ու ասեց՝ եթե նման բան լիներ, ապա քննչական մարմինները դրա մասին կիմանան, էլ ո՞նց պիտի ասեր էդ մարդը: Եթե նման բան լինի, իհարկե, քննչական մարմինները գիտեն:
– Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե ինքը ոչնչից չի վախենում: Դուք էլ վախենալու բան չունե՞ք: Ասվում է, որ եթե բանակում բացահայտում լինի, պատասխան են տալու նաև փոխնախարարները և մնացած ղեկավար կազմը:
– Չհասկացա, ես ինչի՞ց վախենամ: Գլխավոր շտաբը կապ չունի ո՛չ գնումների հետ, ո՛չ տենդերների հետ, ո՛չ էլ տիրապետում ենք՝ էնտեղ ով ինչ ա: Նենց որ էդ հարցն ինձ մի տվեք, ես տեղյակ չեմ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: