Բաժիններ՝

Կարեն Կարապետյանը՝ ՊԵԿ-ին տրված առաջադրանքների մասին

Վերջին 4 ամսվա ընթացքում ՊԵԿ համակարգի օպտիմալացման արդյունքում այլ աշխատանքի է անցել կամ աշխատանքից ազատվել 258 աշխատակից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

«ՊԵԿ-ի աշխատակազմի հետ իմ առաջին հանդիպման ժամանակ նշել էի, որ այսօր լուրջ առաջադրանքներ կան դրված ՊԵԿ-ի առջև, և մեզ հետ կշարունակեն աշխատել բոլոր նրանք, ովքեր իրենց մասնագիտական որակներով կհամապատասխանեն նոր պահանջներին։

Վերջին 4 ամսվա ընթացքում ՊԵԿ համակարգի օպտիմալացման արդյունքում այլ աշխատանքի է անցել կամ աշխատանքից ազատվել 258 աշխատակից: 2016 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների հարկային ու մաքսային հավաքագրումները գերազանցել են 2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշները 9,4%-ով և , համապատասխանաբար, 2,5%-ով»,- գրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս