
Մհեր Սեդրակյանի որդին աշխատանքից ազատման դիմում է գրել. News.am

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին՝ Դավիթ Սեդրակյանը, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է գրել:
Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Նազարյանից: