
ՃՏՊ Արմավիր քաղաքում. տուժածի վիճակը ծանր է

Փետրվարի 25-ին, ժամը 02:36-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոց 37 շենքի դիմաց տեղի է տեղի ունեցել ՃՏՊ հրդեհի բռնկումով, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը տուժող՝ 1998 թ. ծնված Հ. Ռ.-ին տեղի ուժերով տեղափոխել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծանր: Հրդեհը մեկուսացվել է Ժամը 02:53-ին, մարվել՝ 03:00-ին: Այրվել է Հ. Ռ.-ին պատկանող «Վազ 21015» ավտոմեքենայի շարժիչի հատվածը 2 քմ և առջևի անվադողերը ամբողջությամբ: