ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում պարզվել է, որ քննիչը հանիրավի մեղադրվել է ցուցմունք տալուն հարկադրելու մեջ:
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ով շարունակում է պաշտոնավարել որպես Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ, Ստամբուլի նահանգապետարան ուղարկած դիմումի պատճենն ուղարկել է Քյոլնի առաջնորդարան, որտեղ այս պահին գտնվում է Պոլսո պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Հիսուս Քրիստոսի գերեզմանը վերանորոգման աշխատանքների ավարտից հետո մարտի 22-ին բացվել է:
«Զրուցեցինք իրար հետ, ասացի՝ Տիգրան ջան, ինչքան կարող եմ, կպահեմ, դե դպրոցում ստուգումներ էին անցկացվում: Գիշերներն աշխատում էր, առավոտյան գալիս էր դասի, մեկ-մեկ քնում էր դասերին: Որ նրան նայեիր, երբեք չէիր հասկանա, որ սոցիալական խնդիրներ ունեն, լացկանություն չկար նրա մեջ: Հասուն մարդու պես էր իրեն պահում, կարծես արդեն մեծացած լիներ: Բա տեսնեիք՝ աղջիկների հետ ինչքան մեղմ էր վարվում, ոչ մի ավելորդություն չէր անում, ոչ այն պատճառով, որ վախենում էր, այլ իր դաստիարակությունը դա թույլ չէր տալիս»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին այցելել է Ստեփանակերտիուռուցքաբանական կենտրոնի նոր մասնաշենք, որը գտնվում է կառուցման վերջնափուլում:
Մարտի 23-ին Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քաղաքացիներին մատուցվող ծառայությունները դյուրացնելու նպատակով ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեն, հավատարիմ մնալով իր որդեգրած գործելաոճին`բարեփոխումների իրականացման քաղաքականությանը, շարունակում է համակարգում մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու քաղաքացիների համար առավել դյուրին պայմանների ստեղծմանն ուղղված բարեփոխումները:
Վանաձորում ծեծկռտուքն ավարտվեց դանակահարությամբ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
«Շինաշխատանքների մեկնարկը կսկսվի առաջիկա օրերին, ինչի մասին կհայտարարի մեր Ջրային տնտեսության պետական կոմիտեն»,- ասաց ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ Վեդու ջրամբարի կառուցման ծրագիրը գնահատվում է 90 միլիոն դոլար:
Huffington Post-ի սյունակագիր և թվիթերյան էջի համակարգող Շոն Գարդները կարևորում է սոցիալական մեդիայի դերը մարդկանց կյանքում:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում 2017թ. մարտին նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։
Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Դ (չորրորդ) չորեքշաբթի կամ Մեծ պասի 24-րդ օրը: Միջինքից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:
«Այս տարվա համար սահմանված շեմն այն է, որ կարողանանք ապահովել շուրջ 110 հազար հա հողատարածքի կայուն ջրամատակարարում: Այսօր կատարվում են նաև աշխատանքներ մայր ջրանցքներում և բաժանարար ջրանցքներում հոսքաչափեր տեղադրելու ուղղությամբ: Դա թույլ է տալիս ոռոգման ջուրը վերցնել հաշվառման, որ բացառվեն կորուստները: Այդ հոսքաչափերը տեղադրվում են 80 կետերում: Արդյունքում` 5 տոկոսի չափով կրճատելու ենք ջրային կորուստները»,-հավելեց նա:
Առգրավված դեղահաբն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Մարտի 22-ին, ժամը 08:17-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Գորկու փողոցի տներից մեկի տանիքում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ:
Ոստիկանության Աշոցքի բաժնի, Բավրայի սահմանային անցակետի և Վրաստանի իրավապահ մարմինների ծառայողները մարտի 21-ին, ժամը 10.40-ին, Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1979 թ. ծնված Նարինե Խ.-ին:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում:
Մարտի 21-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողները Վրացյան փողոցի թիվ 90 հասցեի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1985 թ. ծնված Կարեն Ա.-ին։
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը նամակով դիմել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին` խնդրելով նրանից կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավիրած ժողովի ընթացքում կայացված որոշումներն ու հարգել համայնքային ընտրության արդյունքները:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, թալանել են հենց իր ընկերության աշխատակիցները: Մասնավորապես «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ կոմերցիոն բաժնի մենեջերներից Կոնստանտին Կոստանյանը 2014-2015թթ. ընթացքում ընկերությունից հափշտակել է 65.6 մլն դրամ կամ մոտ 135 հազար դոլար արժողությամբ տարբեր տեսակի ավտոպահեստամասեր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 22-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
2016 թվականին սահմանամերձ համայնքներում խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական բեղմնավորման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը շուրջ 50 միլիոն դրամ է հատկացրել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամին: Դասընթացներ են անցկացվել: Արդյունքում երկու կադր է ընտրվել ծրագիրը կյանքի կոչելու համար: Տավուշի մարզում ծրագիրն իրականացրել են Դիտավանի նախկին գյուղապետ Սեյրանը և անասնաբույժ Էմիլը:
Իրանցիները կարևոր հանգամանք են համարում Հայաստանի անվտանգ լինելը: Դե մատուցված ծառայություններն էլ իրանցիների քիմքին և գրպանին հարիր են: Որոշ թերություններ ևս կան: Մասնավորապես, ցամաքային ուղին նախընտրած իրանցիները, Վարդան Ոսկանյանի խոսքով, միշտ բարձրաձայնում են ճանապարհների հարցը, հատկապես Մեղրիից եկող հատվածը:
Հետամուսնալուծության ճգնաժամի ժամանակ անհատի ներքին ոչ ներդաշնակ լինելն իր ձեռագիրն է ունենում երեխայի անձնային ձևավորման մեջ, քանի որ երեխաները հիմնականում ընկալում են իրավիճակները, կողմնորոշվում են` ըստ մեծահասակի արձագանքի:
«Վերջին 10 տարվա ընթացքում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերել Արցախի նկատմամբ, ավելացել է ավելի քան 4 անգամ` հասնելով տարեկան 16 հազարի»,- նշում է բլոգը` ընդգծելով, որ տարածաշրջանի վերականգնման ծրագրի նպատակով արտերկրում բնակվող հարուստ հայրենակիցների միջոցներով կառուցվել են հարյուրավոր կիլոմետրերով ճանապարհներ, վերակառուցվել ու կանգնեցվել են դպրոցներ, հիվանդանոցներ և բնակելի թաղամասեր, վերանորոգվել են ճարտարապետական կոթողներ:
Բացահայտում՝ 2 տարի անց: 600.000-անոց ոսկյա վզնոցի կողոպուտի հետքերով։