
Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները կմեկնարկեն հաջորդ շաբաթ

ՀՀ կառավարաությունը Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները կսկսի հաջորդ շաբաթվանից: Այս մասին Վեդիում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Շինաշխատանքների մեկնարկը կսկսվի առաջիկա օրերին, ինչի մասին կհայտարարի մեր Ջրային տնտեսության պետական կոմիտեն»,- ասաց ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ Վեդու ջրամբարի կառուցման ծրագիրը գնահատվում է 90 միլիոն դոլար:
Նրա խոսքով` շինաշխատանքներում ներգրավվել է Վեդիի տարածաշրջանի աշխատուժը: