ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ կադրերի վարչությունում, բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչությունում, ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում, ինչպես նաև Կոտայքի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Աշխատանքային այցով մարտի 21-ին Շիրակի մարզում էր Կարեն Կարապետյանը:
Գարնան գյուղատնտեսական աշխատանքները ժամանակին, կազմակերպված եւ առանց խոչընդոտների սկսելու, ինչպես նաեւ հողագործներին օգնելու, նրանց հոգսը թեթեւացնելու նպատակով այս տարի գյուղացիներին դարձյալ շուկայականից ցածր գներով կհատկացվեն պարարտանյութեր, սերմացու:
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության և բեռնատար մեքենաների արտադրությամբ զբաղվող չեխական Tatra ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում:
«Հաց բերող» Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության կատարման մասին Aysor.am-ի հարցերին է պատասխանում ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ավագ քննիչ Գևորգ Աղաբաբյանը։
Այս պահին դեռևս ընթանում է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա են ոչ միայն նրա հարազատները, զինակից ընկերները, այլև քաղաքական, հասարակական գործիչներ:
Հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 7 մարդ, որոնցից 6-ը` երեխաներ:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանն այսօր տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց՝ աջ ստորին վերջույթի դուպլեքս և համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություններ անցնելու նպատակով։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Մեղադրանք է առաջադրվել 5 ոստիկանի:
Արդեն մի քանի ժամ է՝ մարդկանց հոսքը չի դադարում «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը: Հոգեհանգստին եկել են նաև ԲՀԿ-ի, «Ելք»-ի և «Համախմբման» ներկայացուցիչները:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Հովհաննեսի Համբարձումյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մարտի 20-ին, ժամը 21-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 2004 թ. ծնված Սառա Ղ.-ն, 2008 թ. ծնված Հակոբ Ղ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՝ Հարթավան-Շենավան գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի առթիվ:
Հոգեհանգստյան կարգ ի հիշատակ «Հաց բերողի»:
Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ, Պոլսո Հայոց պատրիարքական ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Քյոլնի առաջնորդարանից նամակ է ուղարկել պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին` կոչ անելով հետևել եկեղեցական ավանդույթներին և դադարել կիրառել «փոխանորդ» եզրը պաշտոնական գրագրության մեջ:
Մարտի 21-ին, ժամը 14:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օդի ջերմաստիճանը մարտի 24-25-ը կբարձրանա 3-4 աստիճանով:
«Թե՛ Ռուսաստանի Դաշնությունում, թե՛ եվրոպական մի շարք երկրներում, թե՛ տարածաշրջանային՝ Վրաստանում և մեր հանրապետությունում շրջանառվում են գրիպի AH3 տեսակը, միաժամանակ՝ նաև գրիպի B տեսակը, որն առավել մեծ թիվ է գրանցում: B գրիպը գրիպի մյուս տեսակներից ոչնչով չի տարբերվում, փոխանցվում է նույն՝ օդակաթիլային մեխանիզմով, ախտահարում է վերին և ստորին շնչուղիները: Գրիպ B-ով վարակվածների մոտ բարդությունները մի փոքր ավելի ակնառու են, որովհետև այն վերջին մի քանի տարիների ընթացքում չի շրջանառվել: Այն ակտիվ է հատկապես այս տարվա ընթացքում»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Քուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի դանակահարված պետի վիճակը կայունացել է:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Մարտի 20-ին, Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հելսինկիի Լյութերական-Ավետարանական Մայր Տաճարում հանդիպեց Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետ, Տուրկույի արքեպիսկոպոս Կարի Մեկկինենի հետ:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Վանաձորում կատարված սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց։
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Գարնանային այս գեղեցիկ տոնը, բնության զարթոնքն ու նոր տարին ուրախությամբ են լցնում բոլորիս սրտերը: Հայաստանի քաղաքացիներն իրենց քուրդ եղբայրների և քույրերի հետ կիսում են Նավրոզի բերկրանքը:
Մարտի 20-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Արթուր Ռոբերտի Սարգսյանի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում առկա բոլոր տեղեկությունները, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ այցերի ընթացքում նրա առողջական վիճակի վերաբերյալ ձեռք բերված փաստաթղթերը, օրենսդրական պահանջների պահպանմամբ, փոխանցվել են քրեական վարույթն իրականացնող մարմնին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 21-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը եղել են մարզի մի շարք համայքներում: