Մարտի 20-ին, ժամը 20:15-ին ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 7-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Hyundai» մակնիշի JBB928 պետհամարանիշով ավտոմեքենան (5 ուղևոր):
Մարտի 20-ին, ժամը 22:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցում՝ «Սև Քար» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվում է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Մոտ մեկ շաբաթ առաջ Մհեր Սեդրակյանենց օջախում հավաքվել են որդու` Դավիթի մտերիմ ընկերները` իրենց կանանց հետ, հրաժեշտ տալու Կանադա, ըստ ամենայնի, մշտական բնակության մեկնող Դավիթին, ով վերջերս է հրաժարական տվել կադաստրի պետի տեղակալի պաշտոնից` հոր եւ իրենց ընտանիքի նկատմամբ սկսված «վհուկների որսի» պատճառով:
Կիրակի գիշերը հերթական նախընտրական զինված միջադեպն է գրանցվել: Այս անգամ թիրախում եղել են Արագածոտնի մարզում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից Լյովա Խաչատրյանի կողմնակիցները:
«Այդ օրերին պարբերաբար զանգում էի, իմանում իրավիճակի մասին: Վերջին անգամ որ զանգեցի՝ ասաց, շատ զբաղված եմ լինելու, հիմա այնպիսի տեղ եմ գնալու, որտեղ հեռախոսներն անհասանելի կլինեն: Կնոջն արդեն տեղափոխել էր Չարենցավան, որ այնտեղից գնայինք ամսի 4-ին բերեինք Գյումրի, ու ամսի 4-ին էլ ամեն ինչ իմացանք»:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ուղիղ եթերում պատասխանել է «Ազատության» լրագրողի հարցերին:
Այսօր բելառուսական Белта գործակալությունը՝ վկայակոչելով նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հայտարարել էր Հայաստանից Բելառուսի տարածքով դեպի Եվրոպա թռչող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր հայտնաբերվելու մասին։
Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով Եվրախորհրդի փորձագետների խումբը՝ GRETA-ն Հայաստանում «լավ առաջընթաց» է արձանագրել տվյալ ոլորտում, այսօր հրապարակված իր նոր զեկույցում նշելով, որ երկիրը առաջ է շարժվել թե՛ օրենսդրությամբ և թե՛ գործնականորեն:
Հանձնախումբը հիշեցնում, որ Հաց Բերողի՝ Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը՝ 18.00-ին, Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարողների երթի ժամանակ Աբովյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում բախումներ սկսվեցին ոստիկանների և ցուցարարների միջև, քանի որ ցուցարարները նստացույց էին իրականացնում:
«Մենք պատրաստ ենք վճռական քայլերի»,- «Հաց բերող» Արթուրի Սարգսյանին սատարողների երթի ժամանակ հայտարարեց Շահեն Հարությունյանը: Երթի մասնակիցները Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում նստացույց սկսեցին:
Ազատության հրապարակում մեկնարկել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարողների հանրահավաքը՝ Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանի գլխավորությամբ:
28-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած
Վայոց ձորի Շատին գյուղի 60-ամյա բնակիչն օրերս մահացել է սննդային թունավորումից:
Նա կարևորեց ընտրացուցակների շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը՝ հանձնարարելով այդ ուղղությամբ ավելի սերտ աշխատել տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների հետ:
Ուղիղ միացում «Հաց բերողի» հիշատակին նվիրված բողոքի ակցիայից:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
Երեւանի Մալաթիա Սեբաստիա համայնքի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու մոտակա՝ «Երիտասարդություն» զբոսայգում գտնվող Հովհաննես Շիրազի արձանն անհայտ անձինք ներկել են բրոնզագույն ներկով: Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունից հայտնեցին, որ կատարվածի վերաբերյալ տեղեկատվություն ստա ցել են եւ դատապարտում են հուշարձանների նկատմամբ նման վերաբերմունքը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կապանում պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Երևան քաղաքի դեղատներից մեկից դրամարկղը բացահայտ հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Ոստիկանին վիրավորելու, զրպարտելու և դիմադրություն ցույց տալու համար նախատեսվող պատիժները
Մարտի 20-ին՝ երեկոյան ժամերին, 21-ի գիշերը հանրապետության լեռնային և նախալեռնային գոտիներում, այդ թվում նաև Երևանի բարձրադիր գոտում սպասվում է ձյուն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ -Ճամբարակ ճանապարհը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Անատոլի Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
ՀԿԳ քննիչը՝ Արթուր Սարգսյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործի մասին:
«2017 թվականի հունվարի 1-ից վերացել է ըստ բնակության վայրի դիմում ներկայացնելու անհրաժեշտությունը: Եթե նախկինում քաղաքացին պարտավոր էր դիմում ներկայացնել Սոցիալական ապահովության ծառայության այն տարածքային ստորաբաժանում, որտեղ փաստացի հաշվառված էր, ապա այժմ այդ պահանջը վերացել է:
Միջոցառման մասնակիցները կայանի կառուցումը կարևոր քայլ են համարել հաջորդ տասնամյակներում Երևանի բնակիչների էներգետիկ ապահովության և բարեկեցության համար:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 18-ին, ժամը 11-ին, Շահումյան գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Գեղամ Ա.-ն:
Մարտի 20-ին, ժամը 10:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում այրվում է ավտոմեքենա: