
Բավրայի սահմանային անցակետում կին է ձերբակալվել

Ոստիկանության Աշոցքի բաժնի, Բավրայի սահմանային անցակետի և Վրաստանի իրավապահ մարմինների ծառայողները մարտի 21-ին, ժամը 10.40-ին, Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1979 թ. ծնված Նարինե Խ.-ին, որը 2015թ. հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքներով: